Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիսատեսներին սպասվում է խնձորով պատրաստված համեղ թխվածք

01.31.2020

Այսօր, Հունվարի 31-ին, Մոսկվայի «Թատերական արվեստի ստուդիայում», ռեժիսոր Սերգեյ Ժենովաչի ղեկավարությամբ մեկնարկել է «15 տարին 15 օրում» փառատոնը՝ նվիրված այս ստուդիայի 15-ամյակին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Մենք կխաղանք 16 խաղացանկային խորագրեր»,- հայտնել են ստուդիայի մամլո ծառայությունից:

Ներկայացումներից յուրաքանչյուրը տարեդարձային է, իսկ հանդիսատեսներին սպասվում է խնձորով պատրաստված տոնական համեղ թխվածք:

2005թ.-ին Ռուսաստանի թատերական արվեստների պետական ինստիտուտում անցկացվեց «Վեց ներկայացում՝ թատրոնի սպասումով» փառատոնը Սերգեյ Ժենովաչի արվեստանոցում բեմականացված դիպլոմային աշխատանքների հիման վրա: Փառատոնի ավարտից հետո Ժենովաչն ու նրա սաները հայտարարեցին, որ կմնան իրար հետ և կշարունակեն այդ դիպլոմային աշխատանքները ցուցադրել մոսկովյան բեմերում: Այպես առաջացավ «Թատերական արվեստի ստուդիան»՝ Սերգեյ Ժենովաչի գլխավորությամբ:

2016թ.-ին այս ստուդիան դարձավ դաշնային ենթակայության և ընդգրկվեց Մոսկվայի Չեխովի անվան թատրոնի (МХТ-ի) կազմում, որպես մասնաճյուղ:

Ասենք, որ թատերական այս համակարգը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովի մահից հետո, ղեկավարում է Սերգեյ Ժենովաչը:

«15 տարին 15 օրում» փառատոնը կշարունակվի մինչև փոտրվարի 16-ը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 814 անգամ