Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կորոնա վիրուսի պատճառով չեղյալ են համարվում ներկայացումների ցուցադրություններ

03.07.2020


Հռոմի օպերան չեղյալ է համարել առաջիկայում հանդիսատեսին ներկայացվելիք իր մի շարք ներկայացումների ցուցադրությունը մինչև ապրիլի 5-ը: Այս որոշումը կայացվել է կորոնա վիրուսի տարածման դեմ միջոցառումներ ձեռնարկելու Իտալիայի կառավարության որոշման կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Թատրոնն իր հայտարարության մեջ նշել է, որ մարտի 4-ից չեղյալ են համարվել «Կորսար» (մարտի 5,6,7) և մարտի 25-ին կայանալիք «Տուրանդոտ» օպերայի պրեմիերան և հետագա ցուցադրությունները : Վաճառված տոմսերը հաստատությունը ետ է ընդունում:

Ինչպես պարզաբանել են թատրոնի վարչական մասում, հասարակական միջոցառումների սահմանափակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անհնար է թատրոնում ապահովել մարդկանց անվտանգության 1 մետր հեռավորությունը: «Մենք չենք կարող երաշխավորել անվտանգ հեռավորություն նույնիսկ փորձերի ժամանակ, այդ իսկ պատճառով ողջ «Տուրանդոտը» ամբողջությամբ չեղյալ է համարվում»,- նշել են թատրոնի մամուլի բաժնում:

Իտալիայից Մարտի 7-ին տարածված տեղեկատվության համաձայն կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3286 մարդու: Գրանցվել 148 մահվան դեպք:

Ավելի վաղ անորոշ ժամանակով փակվել է նաև Միլանի հայտնի «Լա սկալա» օպերային թատրոնը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 691 անգամ