Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացում Ստալինի թաղման և մեծ կոմպոզիտորին վերջին հրաժեշտի մասին

04.09.2020

Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոնն իր ներկայացումների on-line հեռաձկումների ցանկում ընդգրկել է նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի պատրաստած «Ստալինի թաղումը» պիեսի բեմադրությունը, որը մինչ այսօր միայն մեկ անգամ է ներկայացվել հանդիսատեսին:

Սա վավերագրական ներկայացում է և պատմում է «Ժողովուրդների առաջնորդի» հուղարկավորության օրվա մասին, երբ, միաժամանակ, բայց ժողովրդի ուշադրության տարածքից հեռու տեղի էր ունենում ևս մեկ հուղարկավորություն: Հողին էր հանձնվում նաև ռուս մեծ կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի աճյունը:

Ներկայացման մեջ այս իրադարձությունների շեշտադրումները նման չեն 1953թ.-ի այդ օրվա շեշտադրումներին: Այստեղ կենտրոնում Պրոկոֆևի երաժշտությունն է, որը ընդհատվում է այն մարդկանց պատմություններով, որոնք, թերևս, կանտեսեին Ստալինի հուշարկավորությունը և կգնային հրաժեշտ տալու մեծ երգահանին:

Ներկայացումը on-line տիրույթում կցուցադրվի «YouTube» -ով և «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերով և թատրոնի պաշտոնական կայքով՝ ապրիլի 12-ին՝ Երևանի ժամանակով ժամը 19:00-ին և 13-ին՝ ժամը 14:00-ին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 661 անգամ