Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չեղյալ է համարվել ավելի քան 230 ներկայացում

06.23.2020

Նախօրեին, հունիսի 22-ին այցելուների առջև իրենց դռներն են բացել Փարիզի ազգային օպերայի՝ Գարնյե պալատի և Բաստիլի օպերայի թատերական հարթակները: Բայց ներկայացումներ դիտելու հնարավորության մասին դեռ վաղ է խոսելը և այդ թատրոններում հանդիսատեսները միայն կկարողանան ծանոթանալ ներքին սրահներին, կառույցների ընդհանուր նկարագրին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Էքսկուրսիաներ կկազմակերպվեն ամեն օր՝ ժամը 10-ից 18-ը: Բոլոր հյուրերը պարտավոր են դիմակներ կրել: Երթուղիներն այնպես են ընտրված, որպեսզի հնարավոր լինի պահպանել սոցիալական հեռավորություն և չառաջացնել մարդկանց կուտակումներ:

Վերջին 6 ամիսները Փարիզի ազգային օպերայի համար լավագույններից չէին: Սկզբում թատրոնի աշխատանքը բարդացել էր կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված գործադուլներով, իսկ հետո՝ կորոնավիրուսի համաճարակով:

Ընդհանուր առմամբ Փարիզի ազգային օպերայում անցած կես տարվա ընթացքում չեղյալ է համարվել ավելի քան 230 ներկայացում:

Մշակութային հաստատության տնօրեն Ստեֆան Լիսների առաջարկությամբ Փարիզի Գրանդ օպերայում ներկայացումների ցուցադրությունները կսկսվեն միայն 2021թ.-ի հունվարից:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 747 անգամ