Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այնտեղ չկան անցողիկ կերպարներ կամ անցողիկ խոսքեր

04.21.2021


Ռուսաստանի Մեծ թատրոնը 6֊րդ անգամ անդրադառնում է Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերային։ Այս անգամ բեմադրիչի դերում հանդես կգա իտալացի ռեժիսոր Ստեֆանո Պոդան, իսկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Դանիելե Կալլեգարին։ Այդ մասին տեղեկացնում է »taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Նոր «Տոսկա»֊ի բեմադրության մեջ ռեժիսորը հանդես է գալիս նաև որպես սցենոգրաֆ, հագուստների և լույսի նկարիչ և խորեոգրաֆ։

Բեմադրության հեղինակները խոստովանել են, որ փորձել են Պուչինիի հանրահայտ ստեղծագործությունը ներկայացնել նորովի։ Հատկապես շեշտը դրվել է սյուժեի դրամատիկական զարգացման և պարտիտուրայի յուրահատկության վրա։

«Այստեղ անհավանական երաժշտական ժայթքում կա՝ 20֊րդ դարի դրամատիկական բացահայտումների զարմանալի նախագուշակում։ Այն չափազանց լավ է արված։ Կատարյալ է, ինչպես լավ ժամացույց»,֊ նշել է Պոդեն և ընդգծել, որ օպերան դիպուկ է, ճշտապահ, ունի զարմանալի հստակ լիբրետո, որը կարող էր կառուցվել միայն հանճարների կողմից։

Նա նաև նշել է, որ օպերայում իրադարձությունների հաջորդականությունը դասավորված է շատ խիտ, որ մեկ օրում տեղի է ունենում ամեն ինչ, որ մեկ օրը վերածվում է մի ողջ կյանքի։

«Տոսկայի» օրը լիարյուն է, այնտեղ չկան անցողիկ կերպարներ կամ անցողիկ խոսքեր։ Անընդհատ տեղի է ունենում ինչ֊որ զարմանալի բան, նոր բան։ Օպերան հանդիսատեսին լարվածության մեջ է պահում սկզբից մինչև վերջ։

Ավելացնենք, որ պրեմիերային ցուցադրությունները կկայանան այսօր՝ ապրիլի 21-ին և թջ֊ին։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1072 անգամ