Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դպրոցականների ներկայացրած պիեսներից 4֊ը կբեմադրվեն քաղաքային թատրոնում

08.24.2021


ԱՄՆ֊ի Փիթսբուրգ քաղաքի թատրոնը ամփոփել է 7-12-րդ դասարանների աշակերտների համար ամենամյա տարածաշրջանային դրամատուրգիայի մրցույթի արդյունքները։ Այս ծրագիրը թատրոնն իրականացնում է արդեն 22 տարի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «americantheatre.org»֊ին:

Դպրոցականների դրամատուրգիական օժտվածության մրցույթն այս տարի ստացել է ավելի քան 250 հայտ։

«Հաշվի առնելով անցած ուսումնական տարվա բոլոր մարտահրավերները ՝ մենք մեծ ուրախությամբ արձանագրեցինք շատ գրավիչ և իսկական պատմություններ: Իսկ այս անգամվա մրցանակակիրներն իսկապես ապացուցեցին, որ արվեստը շարունակում է զարգանալ, նույնիսկ, երբ շրջապատող աշխարհը փոխվում է: Մենք անհամբերությամբ սպասում ենք աշնանը բեմադրել այս անհավանական պիեսները և դրանք կիսել մեր հանդիսատեսի հետ»,֊ նշել է թատրոնի կրթության գծով տնօրեն Քեթի Թրուպիանոն:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 647 անգամ