Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Կարմենը» ոչ միայն նովել կամ օպերա է, այլև՝ սարսուելա

02.09.2022


Նախօրեին, փետրվարի 8֊ին, Սանկտ֊Պետերբուրգում «Ռեպլիկա» թատրոնը սարսուելա ժանրով ներկայացրել է «ԽոսեԿարմեն» երաժշտական նոր բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Բեմադրության համար գրական հիմք է ծառեյել ոչ թե Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերան, այլ Պրոսպեր Մերիմեի նույնանուն նովելը, որն էլ, ի դեպ, եղել է նրա հայրենակից կոմպոզիտորի նույն սյուժեով օպերա գրելոու ներշնչման աղբյուրը։

«Անդրադառնալով սկզբնաղբյուրին, Մերիմեի նովելին, հասկանում ես, որ Կարմենն իրականում գոյություն է ունեցել, նման բան հորինելն անհնար է։ Գրողը այդ կնոջ մասին իմացել է ավազակ Խոսե Նավարոյից։ Նրա կյանքի պատմությունը այնքան է գրավում գրողին, որ նա այն վերապրում է որպես իր սեփական պատմությունը»,֊ նշել է «Ռեպլիկա» թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրության հեղ»ինակ Նադեժդա Ռոգոժինան և ընդգծել, որ սարսուելա իսպանական երաժշտա֊դրամատիկական ժանրով ստեղծված բեմադրության մեջ համադրված են վառ գործիքային, այդ թվում նաև ջազային կոմպոզիցիաներ, վոկալ, երկխոսություններ և պարեր․․․

Ռեժիսորի ասելով, բեմադրության մեջ երաժշտության դերը հսկայական է և չի սահմանափակվում միայն իսպանական ցանկով։ Կատարվում են նաև Ալբենիսի, Իզաիի, Լորկայի, Սարասատեի,Օբրադորսի, Հոկինսի, Շչեդրինի, Ցիգլերի ստեղծագործությունները, իսպանական ժողովրդական երգեր․․․


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 513 անգամ