Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռ․ Տումինաս․ «Աստված իմ, որքան է աշխարհը անկատար և կոր»

05.23.2022


Մոսկվայի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասը, որը հարկադրված հեռացել էր Ռուսաստանից, բեմադրություն կպատրաստի իսրայելական «Գեշեր» թատրոնում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am․֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այդ թատրոնը արդեն գործում էր առանց իր հիմնադրի և գեղարվեստական ղեկավար Եվգենի Արյեի, որը կյանքից հեռացել է գրեթե մեկ տարի առաջ։ Տումինասը արձագանքել է թատերախմբի վաղեմի խնդրանք֊ցանկությանը։ Այս թատրոնի հետ ռեժիսորը նույնիսկ արդեն իրական հյուրախաղային ծրագրեր ունի իրականացնելու, իսկ մինչ այդ նա աշնանը կմեկնի Վենետիկ, որտեղի «Գոլդոնի» թատրոնում բեմադրել է Հենրիկ Իբսենի «Ուրվականը» ստեղծագործությունը։ Դրանից հետո նա հյուրախաղերով կմեկնի Հռոմ, Փարիզ և այլ քաղաքներ։ Այդ շրջագայությունից հետո Տումինասը նախատեսում է մի բեմադրություն էլ, արդեն 2023թ․֊ին, պատրաստել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում․․․

«Պլաններս շատ են՝ ներառյալ նաև այնպիսիները, որոնցով կարող եմ բարկացնել Աստծոն»,֊ խոստովանել է նշանավոր ռեժիսորը և հույս հայտնել, որ Աստված իրեն հնարավորություն կտա հիվանդությունը ետ շրջել «որքան հնարավոր է հեռու իրենից»։ Նա ասել է, որ մինչև այժմ այդ բանը իրեն հաջողվել է, «բայց, բայց, բահց․․․ Անհրաժեշտ է համբերություն և կրկին և կրկին ձեռնամուխ լինելու սեփական գործին, բարձրացնել այն սարն ի վեր, ինչպես Սիզիփոսն է բարձրացնում իր հավերժական քարը, նորից և նորից բարձրացնել դեպի բարձունք։ Աստված իմ, որքան է աշխարհը անկատար և կոր»,֊ իր պլաները ներկայացնելիս, վերջում բացականչել է Տումինասը։




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 545 անգամ