Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

20 հանդիսատեսի կտրամադրվի պլանշետ

01.15.2014


Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արհեստանոցում» այսուհետ բեմադրությունները կարող են դիտել նաև արտասահմանցիները և և լսողական խնդիրներ ունեցող մարդիկ: Այստեղ ներդրվել է սուբտիտրերի համակարգ:

Որպեսզի այս նոր ծառայությունից օգտվի, հանդիսատեսը տոմսը ձեռք բերելիս պետք է ասի այդ ծառայությունից օգտվելու իր մտադրության մասին: Դահլիճ մուտք գործելիս նա կստանա հատուկ մի պլանշետ, որի վրա ներկայացման ժամանակ կհեռահաղորդվեն համապատասխան տիտրեր:

Այս նորամուծությունն առայժմ առաջարկվում է առկա պլանշետների քանակին համապատասխան թվով մարդկանց՝ ընդամենը 20 հանդիսատեսների: Սարքերը ստանալու համար, որպես գրավ, նրանք պետք է թողնեն իրենց անձնագրերը:

Թատրոնի կայքում ներկայացված է այն բեմադրությունների ցանկը, որոնք հնարավոր է դիտել սուբտիտրերով: Օրինակ, «Անօժիտը» ներկայացումը կարող են դիտել անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն սուբտիտրերով, «Տունը, որտեղ կոտրվում են սրտերը» ներկայացումը՝ անգլերեն և ֆրանսերեն սուբտիտրերով և այլն:

Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի հաղորդմամբ, առաջիկա տարիներին այս նոր համակարգը կներդրվի բոլոր հիմնական թատրոններում:
    Դիտվել է 1031 անգամ