Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վասիլի Լանավոյը դարձավ 80 տարեկան

01.16.2014


Այսօր լրացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանավոյի 80-ամյակը: Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնը մեծարում է իր առաջատար դերասանին այդ հոբելյանի առթիվ:

Ի նշանավորումն այս իրադարձության թատրոնը, որտեղ անցել է դերասանի «ողջ կյանքը» հանդիսատեսին կներկայացնի «Նվիրաբերություն Եվային» բեմադրությունը, որը կցուցադրվի 200-րդ անգամ:

Լանավոյը թատրոնի և կինոյի նշանավոր դեմքերից է: Նրա աշխատանքներից շատերը մտել են ռուսական մշակույթի ոսկե ֆոնդ: Իսկ այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են «Սպաները», «Աննա Կարենինա» գեղարվեստական կինոնկարները, որոնցում Լանավոյը հանդես է գալիս գլխավոր դերերում, այսօր էլ հանդիսատեսները դիտում են մեծ հետաքրքրությամբ:

Վախթանգովցիներն ի պատիվ արտիստի ծննդյան օրվա հրատարակել են նրան նվիրված ազդագիր, որում տեղ են գտել նրա մասնակցությամբ ընթացող «Վերջին լուսինները», «Նավահանգիստ» և «Նվիրաբերություն Եվային» ներկայացումների վերնագրերը:
    Դիտվել է 1060 անգամ