Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր հարցը դրված է այլ կերպ՝ դիմանալ հիմնական միջազգային ուժերի արանքում

11.14.2022


Նախօրեին, նոյեմբերի 13֊ին, բելգիական «NTGent» թատրոնում կայացել է հայտնի ռեժիսոր Լյուկ Պերսևալի «Սև֊դեղին֊կարմիր եռապատում․ ճանապարհորդություն դեպի եվրոպական խավարի սիրտը» բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info․֊ին։

Բեմադրության երեք մասերը կարելի է դիտել մեկ երեկոյի ընթացքում՝ մարաթոնի սկզբունքով, կամ կարելի է հաճախել տարբեր օրերի։ Ինքնուրույն բեմադրությունները, որոնք վերնագրված են բելգիական դրոշի շերտերի գույներով, ինչպես նշված է դրա մասին հաղորդագրության մեջ, հետազոտում են «մեր երկրի մռայլ էջերը»։

Վերնագիրը խաղարկում է «Եվրոպայի սիրտը» բառակապակցությունը, որը հաճախ կիրառվում է նաև Բելգիայի նկատմամբ, և «խավարի սիրտը», ինչպես անվանել է իր հայտնի վեպը Ջոզեֆ Կոնրադը, որում նկարագրված են Բելգիական Կոնգոյի գաղութացման իրադարձությունները։

Սակայն Պերսևալի ներկայացրածի շրջանակները ավելի ընդարձակ են, քան «անցյալ խավարինը»։

«Պատմական իրադարձությունները դառնում են մեկնակետեր երկիրը ներկայացնելու համար։ Դրանք ցուցադրում են, թե ինչպես է քաղաքական օրակարգը մեկը մյուսի ետևից հանգեցնում մարդկային ողբերգության, որ սյուրռեալիզմն ամենևին էլ սարերի ետևում չէ և, որ փոքրաքանակ ազգը փորձում է դիմանալ հիմնական միջազգային ուժերի արանքում, երբեմն խորամանկություններով, իսկ առավել հաճախ՝ շնորհիվ հուսահատության․․․»,֊ նշված է «Եռապատման․ նկարագրության մեջ։

Բեմադրության առաջին մասը վերնագրված է «Սև Կոնգո»։ Այն նվիրված է բելգիական Լեոպոլդ 2֊րդ թագավորի կողմից Կոնգոն շահագործող իշխանությանը։ (1876-1908թթ․֊երին Կոնգոն համարվում էր Լեոպոլդ 2֊րդի «անձնական սեփականությունը): Բեմադրության հիմքում առաջիններից մեկը համարվող մի ականատես֊ճանապարհորդի վավերագրական վկայություններն են այդ «ազատ պետության» վերաբերյալ։ Աֆրոամերիկացի միսիոներ Ուիլյամ Մորգան Շեփարդը դատապարտել է Լեոպոլդ 2֊րդի ռեժիմը Կոնգոյում։ «Ամենաթափանց ռասիզմի և անորոշության նկատմամբ խորապես արմատացած վախի պատմության մասին վկայություն»,֊ նշված է բեմադրության առաջին մասի նկարագրության մեջ։

Բեմադրության երկրորդ մասը վերնագրված է «Դեղին․ Ռեքս»։ Այն նվիրված է 1930-ականների ֆլամանդական կալլաբորացիոնիզմին և Երկրորդ համաշխարհային պատերազմին։ («Ռեքս»֊ը երիտասարդական ֆաշիստական շարժում էր Բելգիայում՝ այն ժամանակներում)։ «1933-1936։ Ֆլամանդացիների երիտասարդ սերունդը երազում է նոր համաշխարհային կարգի մասին,֊ նշված է բեմադրության նկարագրության մեջ։ ֊ Շատերը հարմարվեցին նացիստական գաղափարախոսությանը և նույնիսկ մեկնեցին Արևելյան ռազմաճակատ։ Մի՞թե նրանք իրոք այդքան միամիտ էին։ Բազմալեզու երգչախումբը, որ կենդանի կատարվող երաժշտության ներքո արտահայտում է 1930-ականների մռայլ Zeitgeist (ժամանակի ոգին)»։ Բեմադրության այս մասի հերոսները մի ֆլամանդական ընտանիքի անդամներ են և նրանց ժամանակակիցները՝ հրեաներ, ԷսԷսականներ, «Ռեքսի»֊ի հիմնադիրը և ուրիշները։

Բեմադրության երրորդ մասը վերնագրված է «Կարմիր․ Սրբազան պատերազմ»։ Այն անդրադառնում է խոշորագույն այն ահաբեկչությանը, որ տեղի է ունեցել Բելգիայում 2016 թ․֊ի մարտի 22֊ին։Այն ժամանակ Սիրիայից վերադարձած մահապարտ֊ահաբեկիչները պայթեցումներ իրագործեցին Բրյուսելի օդանավակայանում, որի հետևանքով 35 մարդ զոհվեց, 340֊ը՝ վիրավորվեցին։ Այս պատմությունը, ինչպես նաև նախորդ երկու մասերը, «Բելգիայի տխրություններն են» (բեմադրության այլընտրանքային անվանումն է), որոնք փոխանցվում են վավերագրական վկայությունների միջոցով։ Յուրաքանչյուր նոր «գույնով» իրադարձությունները տարածության ու ժամանակի մեջ կարծես մոտենում են նախագծի հեղինակներին ու հանդիսատեսներին։ «Երրորդ և եզրափակիչ մասը,֊ նշված է նկարագրության մեջ, պատմում է հասարակության հենց սրտում կատարվող բռնության մասին՝ ոչ հեռու անցյալում Բելգիայի մայրաքաղաքում տեղ գտած հարձակման մասին»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 287 անգամ