Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սենյակի դռները, որտեղ բազում տարիներ թաքցված են եղել գանձերը

11.29.2022



Մոսկվայի Բախրուշինի անվան թատերական թանգարանն ամանորյա տոնակատարությունների շրջանակում փոքրիկ հանդիսատեսներին կհրավիրի դիտել և մասնակցել «Ծննդյան տոների դեդեկտիվ։ Գանձերի քարտեզ» իմմերսիվ բեմադրությանը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Բեմադրության ընթացքում պատանի հանդիսատեսները կկատարեն անսովոր ուղևորություն դարերի միջով, իսկ նրանց ուղեցույցը կլինի գանձերի քարտեզը, որը դեռևս 1909թ․֊ին իր թոռան ու նրա ընկերների համար ստեղծել է դերասանուհի Մարիա Երմոլովան։

Այս անսովոր ամանորյա ուղևորության մասնակիցներին սպասում են անսպասելի խոչընդոտներ, հանելուկներ և գաղտնի առարկաներ։

Միայն անցնելով բոլոր փորձությունները, փոքրիկ հանդիսատեսները կկարողանան գտնել բաղձալի բանալիները, որոնց միջոցով կբացեն այն գաղտնի սենյակի դռները, որտեղ բազում տարիներ թաքցված են եղել գանձերը։

Այս դեդեկտիվ խաղը առավել հետաքրքրական դարձնելու համար կիրառվում են մուլտիմեդիական տեխնալոգիաներ՝ 3D քարտեզ, տեսագրված էֆֆեկտներ և իհարկե, երաժշտական ձևավորում։

«Ծննդյան տոների դեդեկտիվ։ Գանձերի քարտեզ» իմմերսիվ բեմադրության ցուցադրությունները կսկսվեն դեկտեմբերի 15֊ից և կեզրափակվեն հաջորդ տարվա հունվարի 8-ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 332 անգամ