Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օպերայի հեղինակները աշխարհին նայում են հարբեցողի աչքերով

01.17.2023


Ռուսաստանի Պերմ քաղաքի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում բեմադրվել է «Խումհար» («Պոխմելիե) վերնագրով մոնոօպերա, որի հերոսը ներկայացնում է շրջապատող աշխարհի այն ընկալումը, որը տեսանելի է թերևս միայն խումհարի մեջ գտնվողին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուր»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին

Խումհարը հոգու այլ վիճակ է, այլ իրականություն։ «Խումհարի մեջ մենք միշտ տեսնում ենք և զգում ամեն ինչ մի փոքր այլ կերպ»,֊ նշել է օպերայի ռեժիսոր Ֆեդոր Ֆեդոտովը և ընդգծել, որ իր բեմադրությունը այդ վիճակի մասին ներկայացում է։

Բեմադրության տեխնիկական լուծումն էլ բավականին անսովոր է։ Այստեղ լայնորեն օգտագործվում են թվային տեխնալոգիաներ և ամեն ինչ դրանում կառուցվել է թվային֊ արթի հիման վրա, իսկ որոշ կերպարների դիմապատկերնեը նկարվել են նեյրոցանցով;

Ռեժիսորը բացատրել է, որ իրենց հարկավոր էր ստեղծել մեկ այլ իրականություն, և այն ստանալու լավագույն եղանակը թվային տարբերակն են համարել և ոչ թե ավանդական եղանակները։

«Խումհար» օպերան գլխավոր հերոսի գիտակցության հոսք է, որը այդ ծանր ու տանջալից վիճակում առանց որևէ նպատակի թափառում է քաղաքում։ Նա հանդիպում է ծանոթների և անծանոթների, ունկնդրում է պատահական մարդկանց խոստովանություններ և հիվանդագին է ընդունում լույսի, ձայների ու բույրերի հոսքերը․․․

Հերոսի գիտակցության հոսքն արտահայտում է օպերայի համար անսովոր երաժշտությունը, որը 2000֊ական թվականների սկզբի հիթերի ձևափոխված տարբերակների մի փունջն է և հիմնականում ներկայացվում է երգչախմբի կատարմամբ։ Ինչպես նշել է օպերայի կոմպոզիտոր Գեորգի Ֆեդորովը, այդ երաժշտության մեջ օգտագործվել են նաև անցած տարիների ստեղծագործությունների շատ երաժշտական ծաղրանմանություններ։

Օպերայի գլխավոր հերոսը՝ 30֊ամյա Ռոման, հարբեցող է (ալկոհոլիկ է), իսկ երաժշտությունը համահունչ է նրա աշխարհընկալմանը; Բեմադրության հեղինակները աշխարհին նայում են Ռոմայի աչքերով․․․


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 251 անգամ