Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը բողոքի ակցիա է անցկացրել կուտակային հիմնադրամի գործողությունների դեմ

02.11.2014

Այսօր Երևանի Ալ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում չի կայացել խաղացանկով նախատեսված «Անուշ» օպերայի ներկայացումը: Այդ մասին հաղորդագրությունը տարծում են ինչպես էլեկտրոնային լրատվամիջոցները, այնպես էլ սոցիալական ցանցերը:

Ըստ այդ տեղեկությունների թատրոնի երգիչները հրաժարվել են բեմ բարձրանալ՝ դրանով իրենց բողոքն ու անհամաձայնությունը արտահայտելով կուտակային կենսաթոշակային հիմնադրամի կողմից թատրոնի աշխատակիցների աշխատավարձից 5 տոկոս պարտադիր վճարումներ գանձելու համար:

Տեղեկացվում է նաև, որ, ըստ «ԴԵՄ ԵՄ » թիմի հաղորդման, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարողները բողոքի ակցիայի են դուրս եկել Օպերայի շենքի դիմաց: Նրանք բողոքում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ:

Իսկ «lragir.am»-ի տեղեկացմամբ այսօր նման ակցիա են արել նաև Հայկական երկաթուղու աշխատակիցները:
    Դիտվել է 1024 անգամ