Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

PR-ը և թատրոնը

02.27.2014

«Որպեսզի թատրոնի համար PR գործունեություն իրականացվի, պետք է իմանալ նրա յուրահատկությունը: Մոսկվայում շատ թատրոններ կան, բոլորը մեկը մյուսից տարբեր: Պետք է կոնկրետ ռազմավարություն իրականացնել և ոչ թե ունենալ վերացական գործակալություն՝ իր վերացական PR-ով»,- ասել է Մոսկվայի Մալայա Բրոննայայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գոլոմազովը:

Գոլոմազովը այս հարցին անդրադարձել է այն պատճառով, որ Ռուսաստանի մայրաքաղաքի շատ թատրոններ սկսել են համագործակցել PR-ով զբաղվող գործակալությունների հետ, որը, փաստորեն, նշանակում է ևս մեկ օղակ մշակութային հաստատության ներսում արդեն առկա ԶԼՄ-ների հետ հարաբերությունների համար պատասխանատուի կողքին:

Գոլոմազովը նշել է, որ անցյալ տարի իրենք այդպիսի գործակալության չեն դիմել և, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարը ունի հանրության հետ կապերի գծով տեղակալ:

Ըստ նրա գործակալությունները իրենց դրսևորում են ինչպես փղերը ամանեղենի կրպակում: Կան ինչ-որ մշակված կլիշեներ, որոնք էլ նրանք օգտագործում են: Իսկ թատրոնը բարդ օրգանիզմ է, ջղային, փառասեր: Նրանց մոտ աշխատում են ինչ-որ բաներ, որոնք լավ կարող են լինել այլ կազմակերպություններում, որոնք կապ չունեն մշակույթի հետ: Թատրոնը անհատական հասկացություն է, նեղացկոտ: Նախապես մշակված հնարքներով նրա հետ աշխատելը շատ դժվար է: Նվազագույնը թատրոնի նկատմամբ պետք է ունենալ անհատական մոտեցում, նշել է Գոլոմազովը:
    Դիտվել է 1025 անգամ