Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոն «կեղծ-ավանգարդիստական բեմադրություններից» հոգնածների համար

05.22.2014


Լիտվայի Դրուսկինինկայ ամառանոցային քաղաքում տարբեր երկրներից ժամանած 12 կոլեկտիվների մասնակցությամբ հուլիսի 12-ից օգոստոսի 9-ը կկայանա «VASARA» («Ամառ») երկրորդ թատերական փառատոնը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

«Լիտվայում ամառային փառատոն անցկացնելու գաղափարը իմ ու Վիլնյուսի «Փոքր»և Մոսկվայի Վախտանգովի անվան ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումանիսի մեջ առաջացավ Մոսկվայում: Մենք ցանկանում էինք, որ փառատոնը դառնար ոչ թե արտհաուզային ներկայացումների, այլ ակադեմիական-հոգեբանական դպրոցի ստուգատես: Մենք ցանկանում ենք հիշեցնել, որ այդպիսի թատրոնը գոյություն ունի և շատ պահանջարկված է հանդիսատեսի կողմից, ով հոգնել է կեղծ-ավանգարդիստական բեմադրություններից»,- ասել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Օլեգ Եֆրեմովը:

Մասնակից կոլեկտիվները ժամանել են Ռուսաստանից, Բելոռուսից, Լեհաստանից, Ուկրաինայից, Իսրայելից: Մասնակիցների մեջ է նաև, անշուշտ, Լիտվան:

«Այս տարի «VASARA»-ն կընթանա որոշակիորեն կրճատված տարբերակով, սակայն դա բացարձակ կապ չունի Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների և Ուկրաինական իրադարձությունների հետ, այլ ամեն ինչ կապված է ֆինանսական դժվարություններից: Լիտվայում ոչ մի հումանիտար ծրագիր չի փակվում և Լիտվայի ԱԳՆ-ի և մշակույթի նախարարությունը հայտարարում են, որ ողջունում են մշակութային նախագծերը և պատրաստ են այդ ուղղությամբ աշխատանքներն ընդարձակել»,- ասել է Եֆրեմովը:

Ավելացնենք, որ փառատոնը կազմակերպել են Ռուսաստանի և Լիտվայի մշակույթների նախարարությունները, Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտը և Ռուսաստանի թատերական գործիչների միությունը:


    Դիտվել է 1015 անգամ