Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանները նավարկության են մեկնում նոր Ոդիսական գրելու նպատակով

05.27.2014

Սանկտ Պետերբուրգում ընթանում է «Հանդիպում Ոդիսականին» միջազգային ինքնատիպ թատերական փառատոնի Ռուսաստանին հասանելիք բաժինը; Ընդհանուր առմամբ 11 թատրոն և 100 դերասանների և ռեժիսորների համախմբած նախագիծը մայիսի 23-ից հունիսի 1-ը ժամանակահատվածում նախատեսում է թեմատիկ մի շարք միջոցառումներ, որոնց ընթացքում կցուցադրվեն ռուս ռեժիսոր Վյաչեսլավ Պոլունինի կինոնկար-դասախոսությունը, կկայանա «Կյանքի հիշողությունը» ինտերնացիոնալ ներկայացման համաշխարհային պրեմիերան, կանցկացվեն վարպետաց բաց դասեր և արթ-մենեջմենթի սեմինարներ:

Բացի այդ, կարելի է գնալ և մասնակցել փողոցային ներկայացումների փառատոնին, որի ընթացքում կցուցադրվեն բեմադրիչներ՝ Ջանկարլո Բիֆֆիի, Պավել Սեմչենկոյի և Քսենյա Պետրենկոյի բամադրությունները:

Նշենք, որ հիմնական միջոցառումը կկայանա հունիսի 1-ին՝ Պետրոպավլովյան ամրոցի մոտ: Ռուսական «ԱԽԵ» ճարտարագիտական թատրոնի «Թաց հարսանիք» ներկայացումից հետո սպասվում է հարյուրավոր դերասանների տեղափոխող «Խեպպետ» զբոսանավի հանդիսավոր «բարի երթի» արարողությունը: Նրանք կմեկնեն ճանապարհորդության եվրոպական երկրներ:

Նավարկության մասնակիցները վարպետաց դասեր կանցկացնեն և կցուցադրեն զանազան թատերական ներկայացումներ Տալլինում, Օպոլեում, Բեռլինում, Պրագայում, Կոպենհագենում, Կամպիսարգոյում և եվրոպական այլ քաղաքներում:

Կազմակրպիչների ասելով, այս նախագծի նպատակը հյուսիսցի և հարավցի, արևելքցի ու արևմուտքցի մարդկանց ճակատագրերը միմյանց խառնած Եվրոպայի գոյատևման գաղափաներն արտիստական տեսանկյունից ընկալելը, դրանք այլոց հետ կիսելն ու մեր ժամանակների մասին նոր Ոդիսական գրելն է:
    Դիտվել է 1055 անգամ