Պադամ, պադամ, պադամ…
Սամվել Խալաթյան
Պադամ, պադամ, պադամ…
Լիրիկական դրամա՝ մեկ գործողությամբ
Գործող անձինք
Հասմիկ Ավագյան - 60-ն անց, թոշակառու ուսուցչուհի
Գևորգ Հայրապետյան- 62 տարեկան, պաշտոնաթող գեներալ
Արամ և Մարիշկա - 18 տարեկան, սիրահարված երիտասարդներ
Գևորգ Ավագյան - Հասմիկի որդին:
Պրոլոգ
Յուրաքանչյուրս մի հեքիաթ ենք պահում մեր մեջ. նվիրական, անմոռանալի: Տարիներ են անցնում, իսկ հեքիաթն այդ երբեք չի կորցնում իր հմայքը, իր հրապուրանքը, և մենք մեր ողջ գիտակցական կյանքում, ենթագիտակցորեն, ձգտում ենք դեպի նա, ուզում ենք լինել նրա հետ, նրա մեջ ու վերապրե՛լ, վերապրել նրա հետ առաջին հանդիպման հրաշքը:
Սա միակ հրաշքն է, որին հավատում ենք ողջ կյանքում:
Ահա, համրաշարժ քայլվածքով զբոսայգի է մտնում մի կին: Հասմիկ Ավագյանն է, 60-ն անց, կենսաթոշակի անցած ուսուցչուհին: Նրա դեմքը դեռևս պահպանում է երբեմնի գեղեցկությունը: Ավելի ճիշտ, նրա գեղեցիկ տեսքում արդեն նշմարվում է տարիների դարսը:
Սովորաբար, ճամպրուկով մարդիկ շտապում են: Հասմիկ Ավագյանը չի շտապում: Այդպես է լինում, երբ մեկնելուց առաջ հրաժեշտ են տալիս նվիրա-կան վայրին, այն միջավայրին, որտեղ ապրել են իրենց առաջին հրաշքը:
Հասմիկ Ավագյանը, թոշակառու ուսուցչուհին, տարտամ քայլվածքով, ենթագիտակցությանը հլու, քայլում է ծառուղով…
Զբոսայգու ծառուղի: Ձախակողմում՝ նստարան, որի հարևանությամբ, քիչ խորքում, մանկական հրովի կարուսել: Բեմառաջին հարող սիզամարգում, գրեթե նստարանին դիմահայաց, աչքի է ընկնում կաղնու անսաղարթ ծառաբունը՝ տպավորիչ փչակով: Կարելի է կարծել, որ նորացված այգում այդ փչակն է եղել պատճառը, որ ծերացած, քիչ թեքված, բայց դեռ ապրող ծառը խնայել, պահպանել են:
Մոտակայքում գործող սրճարանի՞ց, թե՞ ճամպրուկը ձեռքին ծառուղի մտնող Հասմիկի հիշողությունն է լսելի դարձնում Էդիտ Պիաֆի «Պադամ պադամ» երգը:
(Այս երգը, բեմադրիչի հայեցողությամբ, երբեմն առ երբեմն կարող է հնչել որպես սրճարանից լսվող երաժշտություն, որպես հուշ, որպես հերոսների տրամադրություն՝ միայն մեղեդիով կամ տեքստով, տարբեր գործիքավորմամբ, կես կամ ամբողջական ֆրազով և այլն: Միաժամանակ, ելնելով սյուժեի և հերոսների հոգեբանական դրսևորումների լիարժեք արտահայտման շահերից, հեղինակը խոնարհաբար պնդում է, որ իր կողմից արված երաժշտական հղումները պահպանվեն ճիշտ տեղում, և երգը լինի միակ երաժշտությունը՝ ողջ ներկայացման ընթացքում):
Հասմիկը, մտահոգ, շրջապատից քողարկված տխրությամբ մի պահ կանգ է առնում, ասես երգի բերած հիշողությունն է ուզում վերականգնել, ապա շարունակում է ընթացքը՝ դեպի միակ նստարանը:
Վազքով եկող Մարիշն անցնում է նրան, հասնելով նստարանին` նյարդայնացած փլվում է դրա վրա: Աղջկա ետքից հասնում է Արամը:
Արամ- Ախր, ի՞նչ ասի, որ նեղացար… (Աղջիկը, ցուցադրաբար, նրանից շրջվում է:) Չե՞ս ուզում՝ չենք գնա, աշխարհը չի քանդվի: (Նստում, փորձում է բռնել աղջկա ձեռքը, վերջինս ետ է քաշվում:) Այ Մարիշ, լա~վ, էլի… Ամեն անգամ մի բան մոգոնում ես, փուչ բանից` նեղանում, տեսարան սարքում… (Աղջիկն անհողդողդ է):
Հասմիկը տեղ է զբաղեցնում նստարանի մյուս ծայրին՝ կողքի դնելով ճամպրուկը: Նա չի նայում երիտասարդների կողմը, բայց անհաղորդ չէ նրանց:
Արամ- Քեզ դուր ա գալի, հա՞, դուր ա գալի, որ ինձ նյարդայնացնում ես… (Աղջիկը փութով քրքրում է պայուսակը, գտնում բջջային հեռախոսը, նյարդայնացած սեղմում է կոճակներին:) Սկսվե՛ց…Էլի մեսիջով ենք խոսելու՞ իրար հետ… (Նրա հեռախոսը զանգում է:) Խնդրե~մ…(Գրպանից հանում է բջջայինը, էկրանին նայելով կարդում է:) «Քո հետ խռով եմ»: Վե՜րջ: Ա՜յ Մարիշ, թատրոն մի սարքի, վեր կաց գնանք, մեր մասին ի՞նչ կմտածեն…(Աղջիկն արագորեն ունկերն է խցկում հեռախոսի ականջապանակ-ները, շրջվում, շուրթերը սեղմած ըմբոստ նայում է տղային:) Ախր ի՞նչ ասի, որ նեղացար… (Մարիշն անդրդվելի է: Արամը, հոգոցով, ստիպված, սկսում է հեռախոսով նամակ գրել նրան՝ կոճակներին սեղմելու հետ՝ արտասանելով:) «Մեզ ըս-պա-սում են, ան-հար-մար է, վե-րա-դառ-նանք սըր-ճա-րան …»
Նրանք շարունակում են միմյանց հաղորդագրություններ տալ- ստանալ, ընթերցել, իսկ այդ ընթացքում Հասմիկն իր բջջայինով համար է հավաքում:
Հասմիկ – (անսպասելի կայտառությամբ): Ալո՞, պարոն Լևոն, դո՞ւք եք… Հասմիկն է: Ուշանու~մ եք, հարգելիս, ուշանում եք… Ես վաղուց այստեղ եմ՝ մեր նստարանին նստած… Հրաշալի օր է… Այնքան բարի՛, հաշտ մթնոլորտ կա այգում, որ ստիպում է մոռանալ բոլոր վիրավորանքները: Ներում եմ, իհարկե` ներում եմ…(Երիտասարդներն ակամա նրան են նայում, Հասմիկն ավելի է ոգևորվում:) Լևոն, սիրելիս, այսօրվա դեպքը լուրջ մի ընդունիր, ես քո հոգու հետ էի խաղում… Դե, բոլոր կանայք են այդպես , ի՞նչ կարող ես անել… Բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք չեն սիրում… Չէ՛, ուզում են ավելի սիրված լինել… Այո՛, ժամանակն անցնում է, նոր ենք հասկանում վատնած վայրկյանների գինը… Սպասում եմ… Սպասում եմ, սիրելիս…(Անջատում է հեռախոսը, անբռնազբոս նայում կաղնու փչակին):
Արամի հեռախոսը զանգում է, բայց սա արդեն հաղորդագրություն չէ:
Արամ- Այո՞:
Մարիշ- (հեռախոսով, չարաճճի): Չգնա՞նք սրճարան: Մեզ են սպասում:
Արամ- Գի՛ժ…(Գրկում է աղջկա ուսերն ու ոտքի են կանգնում՝ հեռանալուց առաջ երախտագետ հայացք նետելով իրենց չնայող Հասմիկին):
Հասմիկ- (ներողամիտ ժպիտով նայում է հեռացող զույգին, վերադառնում իր մտահո-գությանը, և նույն պահին, անսպասելի հեռախոսազանգից ցնցվում, միացնում է բջջայինը): Այո… լսում եմ…Այո, Հասմիկն է… Լև՞ն…ի՞նչ Լևոն…Ե՞ս եմ զանգել… Ախ, հա՛, ներեցեք, ներեցեք, խնդրում եմ, ես շփոթել էի համարը…(Խիստ:) Երիտասարդ, Լևոն ձևանալու փոխարեն, լավ կլիներ` ուրիշ զբաղմունք գտնեիք: Ես ձեր հասակի թոռ ունեմ: (Հեռախոսն անջատում, տեղավորում է պայուսակում, վերադառնում է իր մտքերին, բայց հեռախոսն էլի է զանգում: Չոր:) Լսում եմ: Անուշի՛կ, հոգիս… Լավ եմ, բալիկս, լավ եմ, մի անհանգստացիր… (Զսպում է հուզմունքը:) Ես արդեն օդանավում եմ և շուտով օդ կբարձրանամ… Ես նախապես էի տոմս պատվիրել… (Մատով կանխում է կոպից կախված արցունքի կաթոցը:) Չէ, հոգիս, մի մեղադրիր նրանց… Նրանք երիտասարդ են, իսկ թոշակի անցած ուսուցչուհին` ծեր սկեսուրը, անհարմար-ություններ է ստեղծում: Դու արդեն հասուն աղջիկ ես, պետք է հասկանաս… քո հետ համաձայն չեմ…Յուրաքանչյուրն ինքն է տնօրինում իր կյանքը… Այդ տանը ես մենակ եմ և… Ես չէի ուզում ասել՝ արհամարված…Մի մեղադրիր ծնողներիդ…Ես չէի ուզում դա ասել…Այսպես, գուցե, լավ չէ, բայց ճիշտ է, Անուշիկս… Ես քեզ շատ եմ սիրում…(Սրբում է արցունքը:) Իհարկե կտեսնվենք, տեղ հասնեմ, աշխատանքի կանցնեմ ու արձակուրդիս անպայման հյուր կգամ… Դու գիտես, որ տիկին Ամալյան իմ վաղեմի, մտերիմ ընկերուհին է, նրա հետ ես լավ կզգամ ինձ…(Հատկապես` իրենից վանելով միտքը:) Չէ, չէ, ի՞նչ ես ասում, նա չի մահացել… Դու լավ չես հիշում… Մի հուզվիր, աղջիկս և ինձ էլ մի ստիպիր ծանր տանել… համբուրում եմ (Կապն ընդհատված է:) Համբուրում եմ…(Հեռախոսը հպում է այտին, շուրթերն անձայն նույն բառերն են կրկնում):
Ծառուղով մոտեցող Գևորգը փոքր ինչ անցնում է նրանից ու հանկարծակի կանգնում, շրջվում է դեպի նա:
Գևորգ - Բարև ձեզ…(Հասմիկը բարձրացնում է հայացքը: Պատասխանն ուշանում է:) Կարելի՞ է այստեղ նստել:
Հասմիկ- (դարձյալ չի շտապում պատասխանել, ասես` տատանվում է: Անտարբեր): Համեցեք: (Գևորգը տեղավորվում է ոչ հեռու: Հասմիկը գողտուկ ետ է հրում նստարանի կողքին դրված ճամպրուկը, որ չնկատվի):
Գևորգ- (իբրև թե ըմբոշխնում է այգու զովությունն ու լռությունը, բայց ներքուստ անհանգիստ է ու մղվում է խոսակցության): Զարմանալի մարդիկ են, այգին սեփականաշնորհեցին ու բոլոր նստարանները հանեցին… Նստել-հանգստանալու տեղ չկա…(Հասմիկը վերաբերմունք ցույց չի տալիս:) Դիտմամբ արեցին, որ ստիպված սրճարան մտնես… Ցայտաղբյուրն էլ հանեցին, որ սրճարաններում հագեցնես ծարավդ… (Հասմիկը չի արձագանքում:Դադար:) Դուք վաղո՞ւց եք այստեղ:
Հասմիկ- (նրան չնայելով): Շատ վաղուց:
Գևորգ -(կնոջ անտարբեր դրսևորումն անտեսելով): Հաժելի եղանակ է… Ինչ որ մեկին էի ուզում տեսնել… Նա…Նա այստեղ է զբոսնում: Ամեն օր գալիս եմ ու չի հաջողվում…
Հասմիկ- Եթե ձեզ համար ինչ որ մեկն է, սարսափելի բան չկա: (Շրջվում, պայուսակում ինչ որ բան է փնտրում, հասկացնելով, որ զրուցել չի ցանկանում):
Գևորգ- (հաշտվելով իրավիճակին, պիջակի գրպանից հանում է ծալած օրաթերթը, դնում է ակնոցը, սկսում է ընթերցել: Քիչ անց, իբրև` ինքն իրեն): Ի՛նչ ասես չեն հնարի… Ցնորվել են: (Հարևանացի բարձրաձայն կարդում է:) «Բրիտանական հեռուստասերիալների աստղերը, ի նշան տարիքային խտրականության դեմ բողոքի մերկ նկարահանվել են… Շերրի Հյուսոնը, Անդրեա Մաքքլինը, Բևեռլի Սալարդը և Ջիլիան Թեյլֆորտը, որոնց տարիքը տատանվում է 50-60-ի միջև, բրիտանական Best magazin-ի էջերում հայտնվել են մորեմերկ»… Խայտառակությու~ն է:
Հասմիկ-(նրան չնայելով): Խայտառակություն է, երբ արհամարհում են կնոջը:
Գևորգ- Բայց մերկանալ հասարակության առջև ու նկարահանվել միլիոնավոր տպաքանակ ունեցող թերթու՞մ…
Հասմիկ- Ի՞նչ կա որ…Դա խիզախություն է, հոգու ճիչ, ընդվզում՝ արհամարհանքի դեմ:
Գևորգ- (լավ զգալով, որ զրույց սկսվեց): Դուք գտնում եք, որ արհամարհված կանայք պետք է մերկանա՞ն:
Հասմիկ- Ես գտնում եմ, որ կանանց չպետք է արհամարհել, ինչ տարիքում էլ որ նրանք լինեն:
Գևորգ- Սակայն, նրանք կարող էին բողոքի այլ ձև ընտրել:
Հասմիկ- (անմիջապես չի պատասխանում. ապա՝ անհասցե, դառը մեղադրանքով): Նրա՛նք…մե՛նք… Մե՞նք ինչ ձև ենք ընտրում… Խխունջի պես պարփակվում ենք մեր պատյանում ու ճիչը խեղդում անպաշտպան հոգու մեջ, փորձում սպանել, անէացնել անցյալը, բոլոր հուշերը, ապրած կյանքը… Ինքդ քեզ համոզել, թե դա դու չես եղել, թե դա տեղի չի ունեցել և եղածն ընդամենը հեքիաթ էր, անիրական, քո իսկ հնարած հեքիաթը…(Մեղադրելով): Այդպես, հա՞, այդպե՞ս…
Գևորգ-(մեղադրանքից շփոթված): Ներեցեք…
Հասմիկ –(դառնորեն): Ինչի՞ համար… Հեքիաթի՞… (Դադար): Ասացի չէ՞, դա հնարած է, իրականություն չէ:
Սամվել Խալաթյան Պադամ, պադամ, պադամ… Լիրիկական դրամա՝ մեկ գործողությամբ Գործող անձինք Հասմիկ Ավագյան - 60-ն անց, թոշակառու ուսուցչուհի Գևորգ Հայրապետյան- 62 տարեկան, պաշտոնաթող գեներալ Արամ և Մարիշկա - 18 տարեկան, սիրահարված երիտասարդներ Գևորգ Ավագյան - Հասմիկի որդին: Պրոլոգ Յուրաքանչյուրս մի հեքիաթ ենք պահում մեր մեջ. նվիրական, անմոռանալի: Տարիներ են անցնում, իսկ հեքիաթն այդ երբեք չի կորցնում իր հմայքը, իր հրապուրանքը, և մենք մեր ողջ գիտակցական կյանքում, ենթագիտակցորեն, ձգտում ենք դեպի նա, ուզում ենք լինել նրա հետ, նրա մեջ ու վերապրե՛լ, վերապրել նրա հետ առաջին հանդիպման հրաշքը: Սա միակ հրաշքն է, որին հավատում ենք ողջ կյանքում: Ահա, համրաշարժ քայլվածքով զբոսայգի է մտնում մի կին: Հասմիկ Ավագյանն է, 60-ն անց, կենսաթոշակի անցած ուսուցչուհին: Նրա դեմքը դեռևս պահպանում է երբեմնի գեղեցկությունը: Ավելի ճիշտ, նրա գեղեցիկ տեսքում արդեն նշմարվում է տարիների դարսը: Սովորաբար, ճամպրուկով մարդիկ շտապում են: Հասմիկ Ավագյանը չի շտապում: Այդպես է լինում, երբ մեկնելուց առաջ հրաժեշտ են տալիս նվիրա-կան վայրին, այն միջավայրին, որտեղ ապրել են իրենց առաջին հրաշքը: Հասմիկ Ավագյանը, թոշակառու ուսուցչուհին, տարտամ քայլվածքով, ենթագիտակցությանը հլու, քայլում է ծառուղով… Զբոսայգու ծառուղի: Ձախակողմում՝ նստարան, որի հարևանությամբ, քիչ խորքում, մանկական հրովի կարուսել: Բեմառաջին հարող սիզամարգում, գրեթե նստարանին դիմահայաց, աչքի է ընկնում կաղնու անսաղարթ ծառաբունը՝ տպավորիչ փչակով: Կարելի է կարծել, որ նորացված այգում այդ փչակն է եղել պատճառը, որ ծերացած, քիչ թեքված, բայց դեռ ապրող ծառը խնայել, պահպանել են: Մոտակայքում գործող սրճարանի՞ց, թե՞ ճամպրուկը ձեռքին ծառուղի մտնող Հասմիկի հիշողությունն է լսելի դարձնում Էդիտ Պիաֆի «Պադամ պադամ» երգը: (Այս երգը, բեմադրիչի հայեցողությամբ, երբեմն առ երբեմն կարող է հնչել որպես սրճարանից լսվող երաժշտություն, որպես հուշ, որպես հերոսների տրամադրություն՝ միայն մեղեդիով կամ տեքստով, տարբեր գործիքավորմամբ, կես կամ ամբողջական ֆրազով և այլն: Միաժամանակ, ելնելով սյուժեի և հերոսների հոգեբանական դրսևորումների լիարժեք արտահայտման շահերից, հեղինակը խոնարհաբար պնդում է, որ իր կողմից արված երաժշտական հղումները պահպանվեն ճիշտ տեղում, և երգը լինի միակ երաժշտությունը՝ ողջ ներկայացման ընթացքում): Հասմիկը, մտահոգ, շրջապատից քողարկված տխրությամբ մի պահ կանգ է առնում, ասես երգի բերած հիշողությունն է ուզում վերականգնել, ապա շարունակում է ընթացքը՝ դեպի միակ նստարանը: Վազքով եկող Մարիշն անցնում է նրան, հասնելով նստարանին` նյարդայնացած փլվում է դրա վրա: Աղջկա ետքից հասնում է Արամը: Արամ- Ախր, ի՞նչ ասի, որ նեղացար… (Աղջիկը, ցուցադրաբար, նրանից շրջվում է:) Չե՞ս ուզում՝ չենք գնա, աշխարհը չի քանդվի: (Նստում, փորձում է բռնել աղջկա ձեռքը, վերջինս ետ է քաշվում:) Այ Մարիշ, լա~վ, էլի… Ամեն անգամ մի բան մոգոնում ես, փուչ բանից` նեղանում, տեսարան սարքում… (Աղջիկն անհողդողդ է): Հասմիկը տեղ է զբաղեցնում նստարանի մյուս ծայրին՝ կողքի դնելով ճամպրուկը: Նա չի նայում երիտասարդների կողմը, բայց անհաղորդ չէ նրանց: Արամ- Քեզ դուր ա գալի, հա՞, դուր ա գալի, որ ինձ նյարդայնացնում ես… (Աղջիկը փութով քրքրում է պայուսակը, գտնում բջջային հեռախոսը, նյարդայնացած սեղմում է կոճակներին:) Սկսվե՛ց…Էլի մեսիջով ենք խոսելու՞ իրար հետ… (Նրա հեռախոսը զանգում է:) Խնդրե~մ…(Գրպանից հանում է բջջայինը, էկրանին նայելով կարդում է:) «Քո հետ խռով եմ»: Վե՜րջ: Ա՜յ Մարիշ, թատրոն մի սարքի, վեր կաց գնանք, մեր մասին ի՞նչ կմտածեն…(Աղջիկն արագորեն ունկերն է խցկում հեռախոսի ականջապանակ-ները, շրջվում, շուրթերը սեղմած ըմբոստ նայում է տղային:) Ախր ի՞նչ ասի, որ նեղացար… (Մարիշն անդրդվելի է: Արամը, հոգոցով, ստիպված, սկսում է հեռախոսով նամակ գրել նրան՝ կոճակներին սեղմելու հետ՝ արտասանելով:) «Մեզ ըս-պա-սում են, ան-հար-մար է, վե-րա-դառ-նանք սըր-ճա-րան …» Նրանք շարունակում են միմյանց հաղորդագրություններ տալ- ստանալ, ընթերցել, իսկ այդ ընթացքում Հասմիկն իր բջջայինով համար է հավաքում: Հասմիկ – (անսպասելի կայտառությամբ): Ալո՞, պարոն Լևոն, դո՞ւք եք… Հասմիկն է: Ուշանու~մ եք, հարգելիս, ուշանում եք… Ես վաղուց այստեղ եմ՝ մեր նստարանին նստած… Հրաշալի օր է… Այնքան բարի՛, հաշտ մթնոլորտ կա այգում, որ ստիպում է մոռանալ բոլոր վիրավորանքները: Ներում եմ, իհարկե` ներում եմ…(Երիտասարդներն ակամա նրան են նայում, Հասմիկն ավելի է ոգևորվում:) Լևոն, սիրելիս, այսօրվա դեպքը լուրջ մի ընդունիր, ես քո հոգու հետ էի խաղում… Դե, բոլոր կանայք են այդպես , ի՞նչ կարող ես անել… Բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք չեն սիրում… Չէ՛, ուզում են ավելի սիրված լինել… Այո՛, ժամանակն անցնում է, նոր ենք հասկանում վատնած վայրկյանների գինը… Սպասում եմ… Սպասում եմ, սիրելիս…(Անջատում է հեռախոսը, անբռնազբոս նայում կաղնու փչակին): Արամի հեռախոսը զանգում է, բայց սա արդեն հաղորդագրություն չէ: Արամ- Այո՞: Մարիշ- (հեռախոսով, չարաճճի): Չգնա՞նք սրճարան: Մեզ են սպասում: Արամ- Գի՛ժ…(Գրկում է աղջկա ուսերն ու ոտքի են կանգնում՝ հեռանալուց առաջ երախտագետ հայացք նետելով իրենց չնայող Հասմիկին): Հասմիկ- (ներողամիտ ժպիտով նայում է հեռացող զույգին, վերադառնում իր մտահո-գությանը, և նույն պահին, անսպասելի հեռախոսազանգից ցնցվում, միացնում է բջջայինը): Այո… լսում եմ…Այո, Հասմիկն է… Լև՞ն…ի՞նչ Լևոն…Ե՞ս եմ զանգել… Ախ, հա՛, ներեցեք, ներեցեք, խնդրում եմ, ես շփոթել էի համարը…(Խիստ:) Երիտասարդ, Լևոն ձևանալու փոխարեն, լավ կլիներ` ուրիշ զբաղմունք գտնեիք: Ես ձեր հասակի թոռ ունեմ: (Հեռախոսն անջատում, տեղավորում է պայուսակում, վերադառնում է իր մտքերին, բայց հեռախոսն էլի է զանգում: Չոր:) Լսում եմ: Անուշի՛կ, հոգիս… Լավ եմ, բալիկս, լավ եմ, մի անհանգստացիր… (Զսպում է հուզմունքը:) Ես արդեն օդանավում եմ և շուտով օդ կբարձրանամ… Ես նախապես էի տոմս պատվիրել… (Մատով կանխում է կոպից կախված արցունքի կաթոցը:) Չէ, հոգիս, մի մեղադրիր նրանց… Նրանք երիտասարդ են, իսկ թոշակի անցած ուսուցչուհին` ծեր սկեսուրը, անհարմար-ություններ է ստեղծում: Դու արդեն հասուն աղջիկ ես, պետք է հասկանաս… քո հետ համաձայն չեմ…Յուրաքանչյուրն ինքն է տնօրինում իր կյանքը… Այդ տանը ես մենակ եմ և… Ես չէի ուզում ասել՝ արհամարված…Մի մեղադրիր ծնողներիդ…Ես չէի ուզում դա ասել…Այսպես, գուցե, լավ չէ, բայց ճիշտ է, Անուշիկս… Ես քեզ շատ եմ սիրում…(Սրբում է արցունքը:) Իհարկե կտեսնվենք, տեղ հասնեմ, աշխատանքի կանցնեմ ու արձակուրդիս անպայման հյուր կգամ… Դու գիտես, որ տիկին Ամալյան իմ վաղեմի, մտերիմ ընկերուհին է, նրա հետ ես լավ կզգամ ինձ…(Հատկապես` իրենից վանելով միտքը:) Չէ, չէ, ի՞նչ ես ասում, նա չի մահացել… Դու լավ չես հիշում… Մի հուզվիր, աղջիկս և ինձ էլ մի ստիպիր ծանր տանել… համբուրում եմ (Կապն ընդհատված է:) Համբուրում եմ…(Հեռախոսը հպում է այտին, շուրթերն անձայն նույն բառերն են կրկնում): Ծառուղով մոտեցող Գևորգը փոքր ինչ անցնում է նրանից ու հանկարծակի կանգնում, շրջվում է դեպի նա: Գևորգ - Բարև ձեզ…(Հասմիկը բարձրացնում է հայացքը: Պատասխանն ուշանում է:) Կարելի՞ է այստեղ նստել: Հասմիկ- (դարձյալ չի շտապում պատասխանել, ասես` տատանվում է: Անտարբեր): Համեցեք: (Գևորգը տեղավորվում է ոչ հեռու: Հասմիկը գողտուկ ետ է հրում նստարանի կողքին դրված ճամպրուկը, որ չնկատվի): Գևորգ- (իբրև թե ըմբոշխնում է այգու զովությունն ու լռությունը, բայց ներքուստ անհանգիստ է ու մղվում է խոսակցության): Զարմանալի մարդիկ են, այգին սեփականաշնորհեցին ու բոլոր նստարանները հանեցին… Նստել-հանգստանալու տեղ չկա…(Հասմիկը վերաբերմունք ցույց չի տալիս:) Դիտմամբ արեցին, որ ստիպված սրճարան մտնես… Ցայտաղբյուրն էլ հանեցին, որ սրճարաններում հագեցնես ծարավդ… (Հասմիկը չի արձագանքում:Դադար:) Դուք վաղո՞ւց եք այստեղ: Հասմիկ- (նրան չնայելով): Շատ վաղուց: Գևորգ -(կնոջ անտարբեր դրսևորումն անտեսելով): Հաժելի եղանակ է… Ինչ որ մեկին էի ուզում տեսնել… Նա…Նա այստեղ է զբոսնում: Ամեն օր գալիս եմ ու չի հաջողվում… Հասմիկ- Եթե ձեզ համար ինչ որ մեկն է, սարսափելի բան չկա: (Շրջվում, պայուսակում ինչ որ բան է փնտրում, հասկացնելով, որ զրուցել չի ցանկանում): Գևորգ- (հաշտվելով իրավիճակին, պիջակի գրպանից հանում է ծալած օրաթերթը, դնում է ակնոցը, սկսում է ընթերցել: Քիչ անց, իբրև` ինքն իրեն): Ի՛նչ ասես չեն հնարի… Ցնորվել են: (Հարևանացի բարձրաձայն կարդում է:) «Բրիտանական հեռուստասերիալների աստղերը, ի նշան տարիքային խտրականության դեմ բողոքի մերկ նկարահանվել են… Շերրի Հյուսոնը, Անդրեա Մաքքլինը, Բևեռլի Սալարդը և Ջիլիան Թեյլֆորտը, որոնց տարիքը տատանվում է 50-60-ի միջև, բրիտանական Best magazin-ի էջերում հայտնվել են մորեմերկ»… Խայտառակությու~ն է: Հասմիկ-(նրան չնայելով): Խայտառակություն է, երբ արհամարհում են կնոջը: Գևորգ- Բայց մերկանալ հասարակության առջև ու նկարահանվել միլիոնավոր տպաքանակ ունեցող թերթու՞մ… Հասմիկ- Ի՞նչ կա որ…Դա խիզախություն է, հոգու ճիչ, ընդվզում՝ արհամարհանքի դեմ: Գևորգ- (լավ զգալով, որ զրույց սկսվեց): Դուք գտնում եք, որ արհամարհված կանայք պետք է մերկանա՞ն: Հասմիկ- Ես գտնում եմ, որ կանանց չպետք է արհամարհել, ինչ տարիքում էլ որ նրանք լինեն: Գևորգ- Սակայն, նրանք կարող էին բողոքի այլ ձև ընտրել: Հասմիկ- (անմիջապես չի պատասխանում. ապա՝ անհասցե, դառը մեղադրանքով): Նրա՛նք…մե՛նք… Մե՞նք ինչ ձև ենք ընտրում… Խխունջի պես պարփակվում ենք մեր պատյանում ու ճիչը խեղդում անպաշտպան հոգու մեջ, փորձում սպանել, անէացնել անցյալը, բոլոր հուշերը, ապրած կյանքը… Ինքդ քեզ համոզել, թե դա դու չես եղել, թե դա տեղի չի ունեցել և եղածն ընդամենը հեքիաթ էր, անիրական, քո իսկ հնարած հեքիաթը…(Մեղադրելով): Այդպես, հա՞, այդպե՞ս… Գևորգ-(մեղադրանքից շփոթված): Ներեցեք… Հասմիկ –(դառնորեն): Ինչի՞ համար… Հեքիաթի՞… (Դադար): Ասացի չէ՞, դա հնարած է, իրականություն չէ: |