Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Art֊հարթակի եվրոպական գարնանային գլխավոր իրադարձությունը ընթացիկ տարում

04.17.2024


2024թ․֊ի եվրոպական արվեստի գարնանային գլխավոր իրադարձությունը Փարիզի Art֊հարթակի տոնավաճառն է, որն այս տարի բացվել է վերջին 26 տարիների կտրվածքով առաջին անգամ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « ru.euronews.com»֊ին։

Այս տարի այցելուները կարող են իրենց համար ընտրել ֆրանսիական art֊հարթակին նվիրված, հատուկ կահավորված ցուցադրանք, որը տարածվում է 10 հազար քառակուսի մետր մակերեսի վրա։

«Փշրվող ուտոպիաներ․ հայացք ֆրանսական art֊հարթակին» ցուցահանդեսը արժանին է մատուցում ֆրանսիական ժամանակակից արվեստի բազմազանությանը՝ ներկայացնելով Ֆրանսիայում հանգրվան գտած օտարազգի արվեստագետներին և, իհարկե, նրանց ֆրանսիացի գործընկերներին։

Ֆրանսիայում իր ստեղծագործական նոր որակներին հասած արվեստագետներից է, օրինակ իրանցի Էրիկա Հեդայաթը, որի կտավները սյուրռեալիզմի ժանրով ներկայացնում են Իրանում ապրող կանանց կյանքը։

«Նա բխում է Իրանում իր վերապրածից՝ ռեպրեսիաներ, գրաքննություն, կանանց նկատմամբ բռնություն։ Նա դրանից ստեղծում է նոր աշխարհ»,֊ նշել է ցուցահանդեսի համակարգողներից մեկը։

Art֊Փարիզը ամեն տարի ներկայացնում է նաև երիտասարդ արվեստագետների և գալերիստների։ Այդ նպատակով միջոցառումն ունի իր «Promesses» կոչվող նախագիծը։ Նրանցից է, օրինակ, երիտասարդ նկարչուհի, 28֊ամյա ֆրանսուհի Մորգան Էլին։ Իր ստեղծագործական ուղղությունը նա անվանում է պայթուցիկ Փոփ֊արթ։ Այդ ուղղության իմաստն այն է, որ ստեղծագործողը վերաձևավորում է փոփ֊արթի հպանցիկ կերպարները ճապոնական քսիլոգրաֆիայի ավանդական տեխնիկայի միջոցներով։

Art-Փարիզ տոնավաճառը Գրան֊Պալե֊Էֆիմերում անցկացվում է վերջին անգամ։ Հաջորդ տարի այն կկայանա Սենայի ափին գտնվող իր ավանդական վայրում՝ Մեծ պալատում։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 31 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ