Բրիտանիայում հայտնաբերված ծիսական վայրերից ամենալավ պահպանվածը06.14.2023
Պատմական Լոնդոնի հարավում, Southwark շրջանում հայտնաբերվել է հիանալի պահպանված հռոմեական ժամանակաշրջանի դամբարան։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով « theguardian.com»֊ին։
Այս գտածոն հայտնաբերվել է անցյալ տարի փետրվարին՝ նույն վայրում արդեն ավելի քան 50 տարի իրականացված պեղումների արդյունքում բացված հռոմեական խճանկարներից հետո, որոնք ամենամեծն են մինչ այդ բացահայտվածներից։
Նոր գտածոն ներառում է պատերն ու ներքին խճանկարազարդ հատակները։ Դամբարանի կենտրոնում տպավորիչ խճանկարը շրջապատված է բարձրացված հարթակով, որի վրա դրվել են հանգուցյալների մարմինները։ Պահպանվել են նաև դամբարանի մուտքի ստորին աստիճանները։
Մասնագետների գնահատմամբ դամբարանը մինչև այժմ Բրիտանիայում հայտնաբերված նման ծիսական վայրերից ամենալավ պահպանվածն է։
Բայց պետք է նշել, որ հռոմեական այս դամբարանը այդուհանդերձ իր վրա կրում է անցած ժամանակաշրջանների թողած հետքերը։
Ըստ հնագետների հատկապես առավել ծանր հիշատակ է մնացել միջնադարից, երբ հնավայրը գրեթե ամբողջությամբ խարխլվել է։ Սակայն պահպանված նշանները ցույց են տալիս, որ դա զգալի ծավալի շինություն է եղել, հավանաբար ունեցել է երկու հարկ, և վերջին հանգրվան է ծառայել հարուստ հռոմեացիների, ըստ ամենայնի, միևնույն ընտանիքի անդամների համար: