Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իվո վան Հովեն զրկում է տեսարանը մտովի ավարտին հասցնելու հնարավորությունից

04.03.2024


Իր ավանգարդիստական բեմադրություններով հայտնի բելգիացի ռեժիսոր Իվո վան Հովեն Փարիզում օրերս ներկայացրել է «Իմ սիրելի ընտանի կենդանին» վերնագրով իր նոր աշխատանքը, ըստ Լուկաս Ռեյնեվելդի նույնանուն վեպի, որը նվիրված է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հիմնախնդրին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « rfi.fr»֊ին։

Դահլիճի ելքի մոտ առավել զգայուն հանդիսատեսները հնարավորություն ունեին զրուցել հոգեբանների հետ, իսկ ֆրանսիացի թատերական քննադատները ներկայացումից հետո լիցքավովել էին ռեալիզմի և բեմի վրա թույլատրելիի սահմանների մասին հարցի պատասխանն ստանալու անհրաժեշտությամբ։

Լուկաս Ռեյնեվելդը ոչ բինար անձ է։ Նա ծնունդով անվանակոչվել է Մարիկե Լուկաս Ռեյնեվելդ անունով։ Սակայն հոլանդացի աստվածավախ ֆերմերի ընտանիքում մեծացած աղջիկն իր համար ընտրել է «Լուկաս» անունը և պահանջում, որ այդուհետ իրեն դիմեն որպես տղամարդու՝ արական սեռով։

Լուկաս Ռեյնեվելդը Բուքերյան միջազգային մրցանակի արժանացած ամենաերիտասարդ գրողն է(2020թ․)։ Այդ մրցանակին նա արժանացել է իր առաջին՝ «Անհարմար երեկո» վեպի համար։ «Իմ սիրելի ընտանի կենդանին» նրա երկրորդ մեծակտավ ստեղծագործությունն է, որի պատումը հյուսվում է առաջին դեմքով՝ մանկապղծի անունից։

Իվո վան Հովեի բեմադրությունը, ինչպես և վեպը հասարակությունը մինաշանակ չի կարող ընդունել։ Դա ակնհայտ է եղել ի սկզբանե։ Ահա թե ինչու Փարիզի Լա֊Վիլլետ այգում գտնվող Գրանդ֊ալ հարթակը, որտեղ ցուցադրվել է բեմադրությունը, հանդիսատեսներին նախապես զգուշացրել է, որ այն թույլ նյարդեր ունեցողների համար չէ։

Գործողությունները տեղի են ունենում հոլանդական ֆերմայում, որտեղ 14-ամյա մի աղջիկ ապրում է հոր հետ։ Նրա եղբայրը մահացել է, իսկ մայրը՝ հեռացել տնից։ Նա մշտական ​​մեղքի զգացում է ապրում։ Իսկ դրա համար պատճառները շատ են։ Օրինակ, եղբոր մահը, հորթի սատկելը կամ, ինչու՞ ոչ՝ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը․․․ Աղջիկն այդ թեմաներով առավել հարմար միջոց չի գտնում, քան մտքում զրուցելը Ֆրեյդի և Հիտլերի հետ։ Իսկ երբեմն էլ նա երևակայության մեջ թևեր է առնում և թռչում:

Աղջկա ու նրա հոր հետ այդ ֆերմայում աշխատում է նաև կին ու երեխա ունեցող 49֊ամյա անասնաբույժ Կուրտը, որին առավել շատ գրավում է ոչ թե իր ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը, այլ անչափահաս աղջկա միջավայրը։ Բայց այն, ինչ աղջնակին թվում էր նր հետ ջերմ և վստահելի հարաբերությունների դրսևորում, վերածվում է հրապուրվածության, որը հեռու չէ մտասևեռումից։

Ինչպես վեպի հեղինակն ընթերցողին, այնպես էլ ռեժիսորը՝ հանդիսատեսին, հետզհետե խորասուզում է հոգեպես հիվանդ մարդու կողմից մանկան մեջ ներարկած մղձավանջի մեջ։ Գործողությունը դանդաղ է զարգանում. մինչ աղջիկն ապրում է իր պատանեկան կյանքով, Կուրտը ավելի ու ավելի է մոտենում նրան, ինչպես գիշատիչ, որը հետապնդում է զոհին։

Մանկապղծի աչքերով ու խոսքով պատկերվող գործողությունը, հենց այն է, ինչ Կուրտն ասում է իր մասին. «Ես անիմաստորեն սողացի քո մաշկի մեջ, ինչպես որդը ցլի լյարդը, և ես չէի կարող ավելի լավ փոխաբերություն մտածել՝ ես մակաբույծ եմ»:

Ֆրանսիացի քննադատներն առանց մեծ ոգևորության են ընդունել Իվո վան Հովեի այս բեմադրությունը։ Նրանք տարակուսանքի մեջ են․ արժե՞ ամեն ինչ ցուցադրել բեմում։ «Իմ սիրելի ընտանի կենդանին» իսկապես ամեն ինչ ցույց է տալիս՝ բեմում հերոսները միզում են, զբաղվում սեքսով, տարբեր ձևերով հաճույք ստանում, լողանում, մերկացնում հետույքը․․․

Այս ներկայացման մեջ ռեժիսորը դրական է պատասխանում այն ​​հարցին, թե արդյոք պետք է ռեալիզմը հասցնել ծայրահեղ սահմանի։ Բայց, թերևս, պետք է նշել, որ ամեն ինչ այդքան իրատեսորեն ցուցադրելու որոշումը զրկում է հանդիսատեսին տեսարանը մտովի ավարտին հասցնելու հնարավորությունից։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 36 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ