Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացումը չեղյալ է հայտարարվել ցուցադրությունից 30 րոպե առաջ

02.15.2023

Ռուսաստանցի հայտնի արտիստներ Քսենյա Ռապպոպորտի և Ալեքսեյ Սերեբրյակովի մասնակցությամբ «Էյնշտեյնը և Մարգարիտան» ներկայացումը որը Սանկտ֊Պետերբուրգի «Բալտիյսկի դոմ» թատրոնում պետք է տեղի ունենար փետրվարի 14֊ին և 15֊ին առաջին ցուցադրությունից 30 րոպե առաջ չեղյալ է հայտարարվել։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Թատրոնը հայտարարել է, որ այդ որոշումը կայացվել է տեխնիկական պատճառներով, բայց թե հատկապես ինչպիսի տեխնիկական պատճառներով, չի մեկնաբանել։

Սակայն հայտնի է, որ դեռ 2022թ․֊ի նոյեմբերին Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը Քսենյա Ռապպոպորտին հեռացրել է արվեստի և մշակույթի քաղաքային խորհրդի կազմից, իսկ դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Բարու շրջանակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից։

Դերասանուհին բարձրաձայնել էր Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից իրականացվող «հատուկ ռազմական գործողության» իր բողոքը։ Իսկ մի քանի օր առաջ Ռապպոպորտը իր օժանդակություն էր հայտնել «Սովրեմեննիկ» թատրոնից անիրավացիորեն հեռացված դերասանուհի Լիա Ախեջակովային։

Դերասան Ալեքսեյ Սերեբրյակովին, որը Ռուսաստան է վերադարձել 2021թ․֊ի գարնանը, Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցները ենթարկում են քննադատության և մեղադրում հայրենիքը չսիրելու մեջ։


Ավելացնենք, որ «Էյնշտեյնը և Մարգարիտան» ռեժիսոր Ալեքսանդր Մարինը բեմադրել է ըստ դրամատուրգ Ալեքսանդր Գելմանի «Ալմար» պիեսի։ Այն առաջին ու միակ անգամ ներկայացվել է մոսկվացի հանդիսատեսներին՝ ընթացիկ տարվա հունիսի 12֊ին։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 441 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ