Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Լոգտիոնիստները» սարսափի մեջ են պահում «Լա Սկալայում» ելույթ ունեցող երգիչներին

09.29.2014

Ֆրանսիացի հայտնի տենոր Ռոբերտո Ալանյան, հրաժարվել է այս աշուն ելույթ ունենալ Միլանի «Լա Սկալա» թատրոնում, որտեղ նա պիտի հանդես գար Ժյուլ Մասնեի «Վերթեր» օպերայում: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Պատճառն այն է, որ այդ թատրոնից արտիստի մեջ մնացել են վատ հուշեր և այդ հանգամանքը նա չի թաքցնում, քանի որ անհանգիստ է, որ այնտեղ նորից կկրկնվի 8-ամյա վաղեմություն ունեցող աղմուկի պես մի բան, որը ունեցավ նաև հասարակական արձագանք:

Իսկ պատճառը «Լա Սկալա»-յի հանդիսատեսներն էին, ավելի ճիշտ թատրոնի այն մշտական հանդիսատեսները, ովքեր սովորաբար զբաղեցնում են վերնասրահի ամենից էժան տեղերը:

Վերնասրահներ (պատշգամբներ) կան բոլոր օպերային թատրոններում, սակայն միայն Միլանի այդ նշանավոր օպերային թատրոնում են դրանցում տեղավորվող հանդիսատեսներն իրենց դրսևորում ավելի կատաղի, քան, օրինակ,այդ երկրի ֆուտբոլային տաքարյուն երկրպագուները: Նրանց Իտալիայում անվանում են «լոգտիոնիստներ»: Նրանք օպերայի լավ գիտակներ են և երբեք հանդուրժող վերաբերմունք չեն դրսևորում երգչի կամ նվագախմբի կողմից արտաբերված կեղծ նոտայի նկատմամբ: Այսօր «լոգտիոնիստ»-ը վերածվում է հանդիմանական տերմինի:

Ռոբերտո Ալանյան «լոգտիոնիստներ»-ի կամ ինչպես նրանց լրագրողներն են անվանում «ֆշշացող խուլիգաններ»-ի հետ առնչվել է 2006թ.-ի դեկտեմբերին, երբ կատարում էր Ռադամեսի դերը «Աիդա» օպերայում: Հիմա շատերը չեն հիշում այդ աղմուկի մասին, սակայն այդ օրը վերնասրահը բարձր սուլել է ֆրանսիացի երգչի ելույթը: Վերջինս վիրավորվել և հեռացել էր: Իսկ նրան փոխարինող երգիչը, ով չէր հասցրել հագուստները փոխել, ներկայացման մնացած հատվածում հանդես էր եկել ջինսե տաբաթով, սպորտային կոշիկներով և վերնազգեստով:

Նշենք, որ այդ սկանդալային ներկայացմանը ներկա էին նաև Իտալիայի բարձր հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում երկրի այն ժամանակվա վարչապետ Ռոմանո Պրոդին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Դեպքից հետո ծագումով իտալացի ֆրանսիացի երգիչը հայտարարել էր որ այլևս ինքը ոտք չի դնի «Լա Սկալա»: Այդ խոստումը նա պահպանեց 7 տարի, սակայն այս թատերաշրջանում նա կարծես տեղի է տվել: Չէ՞ որ խոսքը ոչ թե ինչ-որ գավառային թատրոնի, այլ «Լա Սկալա»-յի մասին է:

Ռոբերտո Ալանյայի հրաժարականը հիասթափեցրել է Միլանի թատրոնի ղեկավարներին: Այդ մասին «Լա Սկալա»-յի պաշտոնական կայքում գրել է թատրոնի նոր տնօրեն Պերեյրան, ով խնդրել է «լոգտիոնիստներին» իրենց հանգիստ պահել ( ի դեպ, այսպիսի խնդրանքները նորություն չեն «Լա Սկալա»-յի համար):

Սակայն, իրեն բոլորովին այլ կերպ է դրսևորել «լոգտիոնիստների» առաջնորդ Ջինո Վեչիչինին: Նա նշանավոր տենորի Միլանի օպերայում ելույթ ունենալուց հրաժարվելը որակել է որպես «մանկամտություն»:

Ալանյան առաջին երգիչը չի, որի ինքնասիրությանը դիպել են «Լա Սկալա»-յի վերնասրահի աղմկարարները: Օրինակ, 2012թ.-ի դեկտեմբերին լեհ տենոր Պետեր Բեչելան երդվել է այլևս հանդես չգալ Իտալիայում: Նա «Լա Սկալա»-յի «լոգտիոնիստների» բարձրացրած աղմուկը «ճաշակել է», երբ հանդես էր գալիս «Տրավիատայում»: Թեև հետո նա սթափվեց և համաձայնեց շարունակել թատրոնի հետ իր պայմանագրային պարտավորությունների կատարումը:

Նշենք, որ «լոգտիոնիստների» աղմուկը վերնասրահից լսվել է նաև իտալացի սոպրանո Կատո Ռիչչիարելիի մի ելույթի ժամանակ: Դրանից չի խուսափել անգամ Մեծն Լուչիանո Պավարոտտին: «ֆշշացող խուլիգաններ»-ը իրենց բնորոշ աղմուկով նրա նկատմամբ դժգոհությունն արտահայտել են 1992 թ.-ին, երբ երգիչը հանդես էր գալիս Վերդիի «Դոն Կառլոսում»:

Այս երևույթի մասին արտահայտվելով Լոնդոնի «Քավենթ Գարդեն»-ի երաժշտական տնօրեն, դիրիժոր Անտոնիո Պապպանոն ասել է. «Նրանցից միշտ վախենում են, սակայն կյանքը չափազանց կարճ է, որպեսզի այն ծախսես այդպիսի մանրուքների մասին մտածելով: Ես աշխատասեր եմ: Ես անում եմ իմ գործը և հուսով եմ, որ դա կգնահատվի»:
    Դիտվել է 984 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ