Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միակ թատրոնը, որն առաջարկում է ներկայացնել քո երկրի ժամանակակից դրամատուրգիան

11.19.2014


Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնը (МХТ) Մադրիդի դրամատիկական արվեստ ազգային կենտրոնի հետ նախաձեռնել է մի նախագիծ, որն ստացել է «Իսպանական թատրոնն առաջին անգամա ռուսերեն» խորագիրը: Այդ մասին МХТ-ի լրատվական կենտրոնի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

Ըստ այդ նախագծի, որն ըստ էության ռեժիսորական լաբորատորիա է, կկայանան ժամանակակից իսպանացի դրամատուրգ Խոսե Պադիլիայի «Մկնիկով նշիր այստեղ» պիեսի ցուցադրությունները՝ նրա իսկ բեմադրությամբ:

««Մկնիկով նշիր այստեղ» պիեսը համացանցից օգտվող յուրաքանչյուր մարդու պատասխանատվության մասին է: Այն, որ թվում է անմեղ՝ մեկնաբանություն «Facebook»-ում կամ 140 նիշանոց մի կարծիք «Twitter» -ում, կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Ցանցը համաշխարհային է և մենք բոլորս հավասար չափով կարող ենք դառնալ նրա որսը: Հենց այդ հիմնախնդրի համաշխարհայնացումը իմ համար դարձել է որոշիչ գործոն այս պիեսը Մոսկվայի նախագծում ցուցադրելու համար»,- նշել է Պադիլիան:

Աշխատանքները ընթանում են հետևյալ կերպ. МХТ-ի դերասանների հետ երկշաբաթյա փորձերից հետո ռեժիսորը էսքիզներ է անում պիեսի թեմաներով: Այնուհետև այդ աշխատանքը թատրոնը ցուցադրում է լայն հանդիսատեսներին և մասնագետներին: Այդ ցուցադրությունների արդյունքի հիման վրա կայացվում է որոշում՝ շարունակե՞լ , թե՞ չշարունակել աշխատանքը այդ բեմադրության վրա: Լավագույն ներկայացումները կարող են ընդգրկվել МХТ-ի խաղացանկում:

«Կկատարվեն իսպանական 4 էսքիզներ և դրանք կիրագործվեն այս թատերաշրջանի ընթացքում: Գեղարվեստական թատրոնը թատերական Իսպանիային ձեռնամուխ է եղել ֆրանսիական, գերմանական և ֆիննական պիեսներից հետո, որոնք ընդարձակում են ստեղծագործական փորձարարության դաշտը և օգնում են փնտրել նոր խաղացանկային որոշումներ: Ռուս-իսպանական թատերական կապերը ամենից քիչ մշակավածներն են МХТ-ում նախկինում ներկայացվածներից : Եվ գիտակցելով այդ հանգամանքը թատրոնը պատրաստ է ներկայացնել ամենալայն պատկերացումները Հարավային Եվրոպայի գործընթացների մասին»,- ասել է МХТ-ի դպրոց ստուդիայի հատուկ ծրագրերի օգնական Պավել Ռուդնևը:

Նշենք, որ МХТ-ը միակ ռուսական թատրոնն է, որ այդպիսի նախագծեր իրականացնելու համար Մոսկվա է հրավիրում օտարերկրյա ռեժիսորների ու դրամատուրգների՝ առաջարկելով ներկայացնելու իր երկրի ժամանակակից դրամատուրգիան: Այս փառաբանված մշակութային հաստատությունը արդեն իրականացրել է «Ֆրանսիական թատրոնը առաջին անգամ ռուսերեն» և «Ֆրանսիական կատակերգություն», ««Գերմանական թատրոնը առաջին անգամ ռուսերեն» գլխավորի մասին»և «Ֆիննական թատրոնը առաջին անգամ ռուսերեն»նախագծերը:

Խոսե Պադիլիա

Ռեժիսոր և Դրամատուրգ: Ավարտել է Մադրիդի Դրամատիկական արվեստի թագավորական բարձրագույն դպրոցը: Որպես կանարյան լավագույն դրամատուրգ «Տնային պոռնո» պիեսի համար արժանացել է «Ռեպլիկա» մրցանակի: 2012 թ.-ին Լոնդոնի «Գլոբուս» թատրոնում բեմադրել է Շեքսպիրի «Հենրիխ-4-րդ» պիեսը: Նրա Օսկար Ուայլդի նույնանուն ստեղծագործության թեմաներով «Որքան կարևոր է լինել լուրջ» ներկայացումը ընդգրկվել է «Premios max» մրցանակաբաշխության ցուցակում:

Պադիլիան այնպիսի պիեսների հեղինակ է, ինչպիսիք են «Սրբազան սիրտ 45», «4-ը Դյուսելդորֆից», «Խռովարարը» պիեսները:

Մկնիկով նշիր այստեղ» պիեսի պրեմիերան կայացել է Մադրիդի Դրամատիկական արվեստի կենտրոնի «Մարիա Գերրերո» թատրոնում: Այժմ նա աշխատում է Միխայիլ Բուլգակովի «Բոսորագույն կղզի» ստեղծագործության բեմականացման վրա, որի պրեմիերան նախատեսված է 2015 թ.-ին՝ Կանարների Թեներիֆե կղզում:
    Դիտվել է 1012 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ