Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Theatre de la Ville» ֊ն վերստին կկրի Սառա Բեռնարի անունը

10.31.2023

Երկարատև վերանորոգումից հետո Փարիզում հանդիսատեսների առջև կրկին դռներն է բացել «Theatre de la Ville» հայտնի թատրոնը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « kommersant.ru»֊ին։

Թատրոնի նորացված շենքին, որի վերակառուցումը և վերահարդարումը մեկնարկել էր 2016թ․֊ին, քաղաքապետ Անի Հիդալգոն վերադարձրել է նաև իր խորհրդանշական անվանումը և այսուհետ, վերստին, այն կկրի մեծ դերասանուհի և ռեժիսոր «Սառա Բեռնարի» անունը, որը այս հաստատությունը ղեկավարել է ավելի քան 24 տարի՝ 1899թ․֊ից մինչև մահ։ Մեծ արտիստուհու անունը «Theatre de la Ville»֊ի անվանումից ջնջվել էր երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Փարիզը օկուպացված էր ֆաշիստական զորքերի կողմից։

Ասենք որ, այս տարի լրանում է «Աստվածային» Սառա Բեռնարի մահվան 100֊, ամյակը և այս հիշատակի օրվա կապակցությամբ Ֆրանսիայի մայրաքաղաքի ղեկավարները որոշել են վերականգնել արդարությունը։

Ի դեպ «Theatre de la Ville» թատրոնի ներքին հարդարանքում Սառա Բեռնարի ժամանակներից գրեթե ոչինչ չի պահպանվել։ Այդ օրերից մնացած թերևս միակ հիշատակը Մաթուրինա Պեշեի քանդակն է, որը պատկերում է մեծ արտիստուհուն՝ Ֆեդրայի կերպարում։

Թատրոնի վերադարձը քաղաքն ընդունել է մեծ տոնակատարությամբ՝ պարերով, համերգային ելույթներով, պերֆորմանսերով։ Բեմարվեստի տարբեր իմպրովիզացիաները բռնկվել են թե թատրոնի ներսում և թե մերձակայքում։

Փարիզի Սառա Բեռնարի անվան «Theatre de la Ville» թատրոնն իր բարձր հեղինակությունը պահպանել է լեգենդար տնօրեն Ժերար Վիոլետի (1936–2014) շնորհիվ, որը ավելի քան 40 տարի համարվում էր ֆրանսիական ժամանակակից պարի շարժիչ ուժը։ Նա էր, որ 1979թ․֊ին այս թատրոն աշխատելու հրավիրեց գերմանական բալետի լեգենդար պարուհի Փինա Բաուշին, որն էլ նոր լիցք հաղորդեց թատրոնի բեմում «նոր ալիքի» ձևավորմանն ու զարգացմանը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 203 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ