Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կործանված աշխարհի ստորգետնյա ապաստարաններից մեկում

06.29.2023


Մինչև ռուս֊ուկրաինական պատերազմը Մոսկվայում ապրող և աշխատող, իսկ պատերազմից անմիջապես հետո Եվրոպա արտագաղթած, ուկրաինացի ռեժիսոր Սաշա Դենիսովան Վիլնյուսի «Հին թատրոնում» բեմադրության է նախապատրաստում բելոռուս ժամանակակից գրող Սաշա Ֆիլիպենկոյի «Լուռումունջերը» պիեսի բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Թատրոնի մամլո հաղորդագրության մեջ նշված է, որ այդ երգիծական դրաման հանդիսատեսին կներկայացվի բեմական ընթերցանության ձևաչափով, որպես ապագա լիարժեք բեմադրության էսքիզ։

«Լուռումունջերը» պիեսը բելոռուս հեղինակը հրապարակել է 2021թ․֊ին։ Այն պատմում է մի բժշկի դեմ ընթացող դատավարության մասին, որը 2020թ․֊ին հրաժարվել էր բուժել Օմոնականին (պիեսի երկրորդ վերնագիրն է «Բժիշկների գործը»)։ Ստեղծագործության «Լուռումունջերը» վերնագիրը այն ուժայինների խոսակցական անվանումն է, որոնք իրենց գործը՝ բողոքի ցույցերի մասնակիցների հետապնդումները կատարում են ոչ թե ծառայողական համազգեստ, այլ քաղաքացիական հագուստներ հագած։

Ռեժիսոր Սաշա Դենիսովայի վարկածով իրադարձությունները ծավալվում են մոտ ապագայում։ Բեմադրությունը ունի նաև այսպիսի ենթավերնագիր․ «Բելոռուս 2030։Դատ ապոկալիպսիսից հետո»։

2030թ․֊ին այսօրվա կոնֆլիկտները, քաղաքական հակամարտությունները և պատերազմական գործողությունները ավարտվում են ատոմային պատերազմով։ Բայց, անգամ կործանված աշխարհի ստորգետնյա ապաստարաններից մեկում, ասես ոչինչ պատահած չլինի, ընթանում է դատ՝ 2020թ․֊ին Բելոռուսում տեղի ունեցած բողոքի ակցիաներին մասնակցելու համար։

« «Լուռումունջերը» պիեսը փորձ է կրկին վերապրել 2020թ․֊ի իրադարձությունները և բաց քննարկման հրավերք է, որի գլխավոր թեմաներից մեկը բռնարարք անողի, նրա զոհի, դահիճի և մեղադրյալի միջև երկխոսության անհնարինությունն է »,֊ նշել է Ֆիլիպենկոն։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 248 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ