Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիենայում կա կարծիք, որ միշտ կարելի է փորձել անխնա մտնել հաղթողների թվի մեջ

04.16.2024


Բելգիացի հայտնի ռեժիսոր Լյուկ Պերսևալը Վիենայի «Volkstheater» թատրոնում այս շաբաթվա վերջին կներկայացնի Շեքսպիրի այսպես կոչված «Հռոմեական ողբերգությունների» հիման վրա Յուլի Յոսթի ստեղծած «Հռոմ» պիեսի բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Նման բեմադրությունների ստեղծման գործընթացի մասին խոսելով Յոսթը նշել է, որ դասականի տեքստերից առանձնացրել է հատվածներ և տեղադրել որևէ տեղ։ Բացի այդ, նա նշել է, որ օգտագործել Էլիաս Քենեթից, Ինգիբորգ Բախմանից, Հերթա Մյուլլերից, Պլուտարքոսից, Լենինից, Հաննա Արեդտից և Թոմաս Հոբսից լրացուցիչ տողեր և դրանք միավորել Շեքսպիրի տեքստով։

«Այդ հատվածները «լվացվում» են, դա նշանակում է, որ ես յուրովի հարմարեցնում եմ նրանցում արտահայտված իմաստները ընդհանուր տեքստի հետ՝ ավելացնելով և վերցնելով, փոխանակելով բառերը և աշխատելով ընդհանուր տեքստի ռիթմի վրա։ Արդյունքում պիեսի տեքստը պետք է նմանվի նորածեփ նկարի։ Հինը լուսավորվում է և խառնվում նոր պատկերի հետ»,֊ ասել է Յուլի Յոսթը։

Բեմադրության մեջ հնչող բոլոր տեքստերը միավորված են իշխանության ուժի թեմայով և այն բանով, թե ինչպես են այն օգտագործում։

Հեղինակները հետազոտում են հենց իշխանության թեման և դրա դերը մարդկանց կյանքում, որոնք տիրում են կամ ստիպված ենթարկվում են իշխանությանը։ Կարո՞ղ է արդյոք այն դրական արտացոլվել այս կյանքի վրա։ Ո՞ր պահին է այն սկսում խեղդել նրանց, ով դիմադրություն է ցույց տալիս։

Կորիոլանը դաժանությամբ ընդգծում է իր անկաշառությունը և աստիճանաբար իշխանությունը կենտրոնացնում իր ձեռքում։ Հուլիոս Կեսարը կառավարում է կաշառքի, չարաշահումների և դեսպոտիզմի միջոցով, որի պատճառով էլ նա սպանվում է: Պիեսում հիմնական թեման մեկ սցենարի անընդհատ կրկնությունն է. իշխանության ձգտումը վերածվում է դաժանության՝ առաջացնելով բռնություն և, ի վերջո, զանգվածային սպանությունների, շահագործման, սովի և փախուստի:
«Լյուկ Պերսեվալը ստացված նյութը նախ և առաջ դիտարկում է որպես մարդկային ինքնապահպանման բնազդի մի մեծ պատմություն՝ որսորդների և զոհերի բաժանված հասարակության գոյատևման ցանկության մասին», - ասվում է թատրոնի մամլո հաղորդագրության մեջ:

Թատրոնը նաև նշում է, որ Շեքսպիրի կերպարները, որոնք հաճախ կատարում են խորհրդանիշի, փոխաբերության կամ, նույնիսկ, արքետիպի դեր, մարդկային բնույթի հասկացողությանն են տանում կոնֆլիկտների, պարադոքսների և հակասությունների միջոցով։ Որպեսզի չմահանաս, միշտ կարելի է փորձել անխնա մտնել հաղթողների թվի մեջ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 25 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ