Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նա գիտեր դեպի տիեզերք տանող ուղիները

04.06.2021



Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի Ֆեոդոր Վոլկովի անվան թատրոնում ներկայացվել է մի բեմադրություն, որի թեման անդրադառնում գավառային բնակավայրում ապրող մի գիտնականի կյանքին։ Այդ այրը ողջ էությամբ նվիրված է իր երազանքին, որը նա նաև համարում էր իր կյանքի գործը։ Չնայած վատ լսողությանը, կենցաղային դժվարություններին և որևէ գործընկերոջ մեջ իր գաղափարներով հետաքրքրություն չառաջացրած այդ մարդն իրականում նա էր,որը պետք է առաջինը բացեր դեպի տիեզերք տանող ուղիները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին;

Կոնստանտին Ցիոլկովսկուն նվիրված այս ներկայացումը երաժշտական է; Այն վերնագրված է ուղղակի նրա ազգանվամբ՝«Ցիոլկովսկի» և ներկայացնում է տիեզերք հասնելու ինքնամոռաց ցանկությամբ և ձգտումով ապրող գիտնականին։ Բեմադրության հեղինակները այն պատրաստել են, հենվելով ոչ միայն մեծ գիտնականի կյանքի տվյալների, ռուսաստանցի գրողների ու բանաստեղծների, այլև Ցիոլկովսկու ստեղծագործությունների վրա։

Հանդիսատեսներին բեմադրությունը ծանոթացնում է գավառում ապրող գիտնականի մեկ օրը։ Սական, ինչպես նշում է վոլկովյան թատրոնի պաշտոնական կայքը, ջրի մեկ կաթիլի պես, այն ներառում է գիտնականի ողջ ճակատագիրը։

Այս բեմադրության մյուս կերպարների մեջ, ի թիվս այլոց, հանդիսատեսը կտեսնի նաև քիմիական էլեմենտների պարբերական աղյուսակի հեղինակ Դմիտրի Մենդելևին, որի հետ Ցիոլկովսկին պահպանում էր նամակագրական սերտ կապեր, ռուսական ինքնաթիռաշինության մեջ մեծ ավանդ ներդրած Նիկոլայ Ժուկովսկուն, որը ընդհանրապես չէր կիսում մարդու կողմից տիեզերքը նվաճելու վերաբերյալ Ցիոլկովսկու գաղափարները․․․




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 640 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ