Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սերեբրեննիկովի առաջին բեմադրությունը՝ իրականացված տնային կալանքում

07.12.2023


Մեկ տարի առաջ ռուսական իշխանությունները փակեցին Մոսկվայի առաջատար թատրոններից մեկը՝ «Գոգոլ կենտրոնը»։ Ուկրաինայում սանձազերծված պատերազմի պատճառով այսօր Եվրոպա տարագրված ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի գլխավորած երբեմնի թիմը այդ տարելիցի կապակցությամբ հրապարակել է արվեստագետի բեմադրած «Փոքրիկ ողբերգություններ» բեմադրության տեսագրված տարբերակը։ Այն կարելի է դիտել«Գոգոլ կենտրոնի» նոր կայքում,․ հետևյալ հղմամբ։

Պուշկինի տեքստերի հիման վրա պատրաստված բեմադրությունը ռեժիսորի կենսագրության մեջ ունի ոչ ուրախ մեկնակետ։ Դրա վրա աշխատանքներն ընթանում էին 2016-2017թթ․ թատերաշրջանում, իսկ նրան 2017թ․֊ին ձերբակալեցին։ Բայց և այնպես, պրեմիերան կայացավ նախատեսված 2017թ․֊ի սեպտեմբերին։ Դա առաջին, բայց ոչ վերջին բեմադրությունն էր, որը Սերեբրեննիկովն իրականացրեց տնային կալանքի պայմաններում՝ հեռակա կարգով։ Այս բեմադրությունը Սերեբրեննիկովին բերեց Ռուսաստանի թատերական բարձրագույն մրցանակ՝ «Ոսկե դիմակ»։ Հանգամանքների բերմամբ այս բեմադրությունը նաև ռեժիսորի այն գործերից մեկն էր, որը փակվելուց առաջ հասցրեցին ցուցադրել «Գոգոլ կենտրոն» թատրոնում։

«Փոքրիկ ողբերգությունների» համար հիմք են ծառայել Պուշկինի հայտնի 4 դրամատիկական, «ինչպես նաև «Տեսարաններ Ֆաուստից» ստեղծագործությունները և բանաստեղծի մի շարք այլ չափածո գործեր։

Բեմադրության մեջ դրանք համակցվում են ռեպեր Հասկիի երգերով, որոնց մեջ կան նաև հատուկ այս բեմադրության համար գրվածները։ Այստեղ հնչում է նաև «Աուկցիոն» խմբի անդամ Լեոնիդ Ֆյոդորովի «Հիմն ժատախտին» երգը՝ գրված Պուշկինի բանաստեղծության հիման վրա։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 271 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ