Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բարձրացվում է այն հարցը, թե ինչու՞ են մարդիկ շարունակ ատում միմյանց

05.26.2022


Լեհական «TR Warszawa» և Գերմանիայի Մյունխեն քաղաքի «Կամերշփիլե» թատրոնները համատեղ նախապատրաստում են երկու բեմադրություն։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

«Անկատար Ուտոպիա» և «Տրոյական պատերազմներ» վերնագրված բեմադրությունները կթողարկվեն «Sisterhood» նախագծի շրջանակներում, որը նվիրված է գիտելիքների և ստեղծագործական փորձի փոխանակմանը։

Բեմադրությունները կներկայացվեն երկու լեզուներով՝ լեհ և գերմանացի արտիստների կատարմամբ։

Նախատեսվում է, որ «Անկատար Ուտոպիա»֊յի պրեմիերան Մյունխենում կկայանա հուլիսի 15֊ին, իսկ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ հոկտեմբերի 21֊ին։

«Անկատար Ուտոպիա»֊ն իմմերսիվ բեմադրություն է, որտեղ խոսք է գնում երկսեռության մասին՝ որպես մշակութային ավանդույթ և մարդուն շահագործելու ձև։
«Արդյոք մենք կարո՞ղ ենք երազել առանց ամոթի ու խարանի աշխարհի մասին, որտեղ իշխում է ազատության նկատմամբ սերը բոլորի համար և ոչ թե ընտրյալ իշխանավոր լինելու սերը »,֊ հարցնում է թատրոնի պաշտոնական կայքը։

Բեմադրության տեքստի հեղինակը Մարտին Վոժենյակն է, ռեժիսորը՝ Նաոմի Օլա Բերկովիցը, նկարիչը՝ Միրիամ Փլայնեսը։ Այն իմմերսիվ ներկայացում է, որտեղ հանդիսատեսը նույնպես գտնվում է բեմահարթակին՝ բեմադրության 4 հերոսների հետ միասին։

Ինչ վերաբերում է երկրորդ համատեղ բեմադրությանը, ապա այն լեհ և գերմանացի արտիստները նախատեսում են եկող թատերաշրջանի համար։ «Տրոյական պատերազմ»֊ի ռեժիսոր Գժեգոժ Յաժինը պետք է հասցնի բեմադրությունն հանձնել հանդիսատեսի ուշադրությանը 2023թ․֊ի մարտի 31֊ին։
Այս բեմականացումն իրականացվում է ըստ Հոմերոսի «Իլիական» պոեմի, սակայն առավել շատ անդրադառնալու է ոչ թե Տրոյայի համար մղվող պատերազմին և անտիկ առասպելապատումներին, այլ մարդկային կատաղությանը։

Բեմադրության մեջ այն հարցն է բարձրացվում, թե ինչու՞ են մարդիկ շարունակ ատում միմյանց։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 474 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ