Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կյանքից հեռացած դերասանը կշարունակի իր դերակատարումը եկամտաբեր ներկայացման մեջ

11.23.2016

Մոսկվայի «Մոդեռն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Սվետլանա Վրագովան մտադիր չէ հրաժարվել «Քեռու երազը» ներկայացումից, որտեղ հանդես էր գալիս վերջերս, կյանքից հեռացած ռուսական բեմի ամենատարեց գործող դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Զելդինը : Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Նոյեմբերի 27-ին թատրոնում նորից կցուցադրվի Դոստոևսկու ստեղծագործության հիման վրա պատրաստված այդ ներկայացումը, որտեղ Իշխան Կ.- ի դերում հանդես էր գալիս Զելդինը: Այստեղ որևէ նոր դերասանի ներգրավում նախատեսված չէ: Պարզապես Վրագովան մտահղացել է, որ ներկայացման բոլոր դերասանները կխաղան բեմում, իսկ Զելդին-Իշխան Կ.-ի ռեպլիկները կհնչեցվեն կյանքից հեռացած դերասանի տեսագրություններով՝ կինոէկրանից:

«Զելդինին փոխարինող գտնելն անհնար է»,- ասել է Սվետլանա Վրագովան և նշել, որ նման լուծումը իրենց մոտ ծագել է ճիշտ այնպես, ինչպես «խնձորն ընկել է Նյուտոնի գլխին»: Նա ընդգծել է, որ թատրոնին մեծ եկամուտ բերող այդ ներկայացումից հրաժարվել չէր կարելի:

Բարեբախտաբար, ասել է Վրագովան, այս ներկայացման հիման վրա նկարահանվել է կինոնկար, որտեղ շատ խոշոր պլանով կադրեր կան: «Մենք բեմի տարածք ենք բաց թողնուիմ տեսաշար, իսկ դերասանները հաղորդակցվում են նրա հետ, երկխոսության մեջ մտնում: Ստացվեց ցնցող ներկայացում: Կա զգացում, որ Զելդինը կարծես մեզ հետ է, մեր կողքին»:

Գեղարվեստական ղեկավարը ուրախությամբ նշել է, որ ներկայացումից հետո Զելդինը միշտ դիմում էր դահլիճին և հանդիսատեսի հետ այդ զրույցները ևս պահպանվել են:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Զելդինը մահացել է կյանքի 102-րդ տարում, 2016թ.-ի հոկտեմբերի 31-ին:
Ըստ Սվետլանա Վրագովայի այս ինտերակտիվ ձևաչափով «Քեռու երազը» ներկայացումը հավանաբար կմնա իրենց թատրոնի խաղացանկում:
    Դիտվել է 826 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ