Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռոզենկրաց և Գիլդենշթերն՝ հետևելով Բեքքեթի «Գոդոյին․․․»

05.04.2023


Նախորդ երկու օրերին Սանկտ֊Պետերբուրգի Վասիլևսկի կղզում գտնվող թատրոնում ներկայացվել է աբսուրդի թատրոնի առավել վառ պիեսներից մեկի՝ Թոմ Սթոփփարդի «Ռոզենկրացը և Գիլդենշթերնը մահացած են» տրագիկոմեդիան։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

1966թ․֊ին ստեղծված պիեսը գրելիս Սթոփփարդը հիմքում ունեցել է Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը, որտեղ, սակայն, նա առաջին պլան է բերում երկու երկրորդական կերպարների՝ Ռոզենկրացին և Գիլդենշթերնին։ Այս նոր գործը հեղինակը ստեղծել է իր և անգլիացի մեծ դրամատուրգի տեքստերի այն առանձին դրվագների համադրություններով, որտեղ այդ երկու կերպարները առկա են «համլետյան» տեսարաններում։ Սթոփփարդի այս ստեղծագործությունը, հետևելով Սամուել Բեքքեթի «Գոդոյին սպասելով» պիեսի մոտիվներին, զարգացնում է աբսուրդային և էքզիստենցալիստական թեմաներ։

«Սթոփփարդի պիեսը իմաստների նրբացված խաղ է, ինտելեկտուալ մարտ «Համլետի» երկու երկրորդական կերպարների միջև։ Բեմադրության հեղինակները այս հերոսների մեջ դիտարկում են «ժամանակակից փարիսեցիներին», որոնք իրադարձությունների մեջ են ներքաշվել իրենց կամքին հակառակ և փորձում են դուրս գալ այդ վիճակից, բայց չեն կարողանում»,֊ նշված է բեմադրության անոնսում։

«Հիմա մեր աշխարհը նորից հետաքրքրված է աբսուրդով, աբսուրդի թատրոնով,֊ կարծում է բեմադրության ռեժիսոր Գալինա Զալցմանը։

Հեղինակները իրենց բեմադրությունն իրականացրել են տարածական անսովոր միջավայրում։ Հանդիսատեսները նստում են բեմում, իսկ գործողությունները տեղի են ունենում դահլիճում։ Ռեժիսորը իր բեմադրությունը բնութագրել է որպես «ատրակցիոնների թատրոն», որտեղ հնչում է կենդանի երաժշտություն, ցուցադրվում են պլաստիկ տեսարաններ, «երգիծական և ակրոբատիկ» համարներ։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 306 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ