Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չիկագոյի թատրոնում հրաժարվել են կապիտալիստական մտածողությունից

08.06.2021

ԱՄՆ֊ի Չիկագո քաղաքի «Sideshow Theater» ընկերությունը հայտարարել է, որ այդ քաղաքում ապրող և ստեղծագործող դրամատուրգ Փրեսթոն Չոյն իր հիմնական թատերագիրն է։ Դա նշանակում է, որ առաջիկա 10֊ամիսների ընթացքում «Sideshow» թատրոնը Չոյին կօժանդակի գեղարվեստական և դրամատուրգիական գործունեության մեջ՝ լիամետրաժ «Drive-In to the End of the World» բեմադրությունը պատրաստելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «americantheatre.org»֊ին։

Այդ համագործակցությունը կավարտվի 2022թ․ մարտին՝ Չոյի պիեսի վերջնական տարբերակի ընթերցմամբ։

«Սկզբում Փրեսթոնը մեզ էր միացել թարմության նախաձեռնության շրջանակներում, սակայն, ինչպես մեզնից շատերը ապրեց կարանտին։ Աշխատանքից այդ հեռացումն արմատականորեն փոխեց գործընթացը»,֊ նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռեգինա Վիքթորը։

Թատրոնում որոշել են կարանտինային անգործությունից դուրս գալ նորարարությամբ և մշակել են գործակալության այս ձևը, որը կդառնա Փրեսթոն Չոյի պես տաղանդավոր դրամատուրգի կենտրոնը։

Գեղարվեստական ղեկավարը խոստովանել է, որ դա գրավիչ հնարավորություն է մեկ քայլ ետ դառնալ կապիտալիստական մտածողությունից և կենտրոնանալ արտադրանք թողարկելու գործընթացի և աշխարհը կառուցելու սևամորթերի արմատական երևակայության վրա։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 942 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ