Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վ. Շադրին. «Նախկինում կար ընդհանուր կրթական համակարգ...»

05.21.2018

«Որպեսզի քաղաքական ենթատեքստից անկախ պահպանվի ընդհանուր թատերական տրածությունը, մենք ձգտում ենք ներգրավել երիտասարդ սերնդին, ստեղծել ազգամիջյան շփման ստեղծագործական շրջանագիծ»,- հայտարարել է Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի գլխավոր տնօրեն , թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի նախագահ Վալերի Շադրինը Երևանում այսօր՝ մայիսի 21-ին, իր եզրափակիչ ակորդին հասած ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումի կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ըստ Շադրինի, այսօր երիտասարդները զգալիորեն կտրված են միմյանցից, նրանք չգիտեն, ինչով են զբաղվում այս կամ այն թատերական դպրոցները: Նա նշել է, որ նախկինում կար ընդհանուր կրթական համակարգ, որը միավորել է ամեն ինչ, իսկ հիմա ամեն ինչ անջա-անջատ է: Շադրինը հայտարարել է, որ նպատակ է դրվել և գտնվել է երիտասարդական ֆորումի ձևաչափը, որն այսօր, մայիսի 21-ին կավարտի իր երևանյան հավաքը: «Մենք այն մտահղացել ենք, որպես մշտական գործող լաբորատորիա: Սա մեծամասամբ ոչ թե փառատոն է հանդիսատեսի համար, այլ տարբեր թատերական ուղղությունների միջև ստեղծագործական փորձի փոխանակություն»,- ասել է Վալերի Շադրինը:

Իրադարձություններով հարուստ երևանյան ֆորումը այսօր կամփոփի արդյունքները: Թե անցած մեկ շաբաթվա ընթացքում մասնակից երկրների կողմից ցուցադրված 10 ներկայացումներից որոնք են դարձել հաղթող, կպարզվի շուտով: Բայց կարելի է արձանագրել, որ Հայաստանի մայրաքաղաքի երեք թատերական հարթակներում (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում և Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում) ֆորումի մասնակիցների ներկայացրած բեմադրությունների և երևանյան հանդիսատեսի հաղորդակցումն, արդեն, իրականացված, կայացած և ուսանելի փաստ է:

Ավելացնենք, որ բացի այդ ներկայացումները, ֆորումի ծրագրի շրջանակներում գործում էր «Սցենոգրաֆիայի կոլաժ» ցուցադրությունը, որի շրջանակներում մասնակիցները հանդիպումներ ունեցան հայտնի թատերական նկարիչների հետ, ֆորումի շրջանակներում երիտասարդ թատերական քննադատների մասնակցությամբ կայացան ցուցադրված բեմադրությունների քննարկումներ, անցկացվեց երիտասարդ դրամատուրգների մասնակցությամբ սեմինար և այլն:





Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 990 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ