Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ընդգրկում է մարդուն միայն երկու դեպքում՝ սիրո և մահվան ժամանակ

04.19.2017


Մոսկվացի ռեժիսոր Ռոման Վիկտյուկը այսօր՝ ապրիլի 19-ին, իր թատրոնի հանդիսատեսներին կներկայացնի Շեքսպիրյան ժամանակաշրջանի դրամատուրգի պիեսի սեփական մեկնաբանություն: Այս անգամ խոսքը 17-րդ դարի հեղինակ Ջոն Ֆորդի «Որքան ափսոս է, որ նա պոռնիկ է» պիեսի մասին է, որը Վիկտյուկը վերանվանել է «Մոխրից պատրաստված թևեր»: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Սա Ջովանիի ու Աննաբելի անհնարին և արգելված սիրո և մահվան պատմությունն է, որը ռեժիսորը ներկայացնում է որպես սուրբ երեխաների մի երազ և երազանք վերամբարձի, տառապանքի միջով դեպ մաքրագործում գնալու, տառապյալ և սիրող հոգիների երկնքում միավորվելու մասին:

«Հիշում եք Լաոկոոն քանդակը: Նրա մեջ կա այն ՆԵԴՈ-շնչառությունը, որը ընդգրկում է մարդուն միայն երկու դեպքում՝ սիրո և մահվան ժամանակ: Իսկ սերը հենց ինքը մահն է: Թատրոնը կոտրում է իրականությունը: Այն իր մետաֆիզիկայով որոշում է այս հողի վրա մեր լինելիության գոյությունը: Եվ միայն այնպիսի տեղը, ինչպիսին մեր Լույսի Տունն է (այդպես է անվանում ռեժիսորը իրենց թատրոնի նոր շենքը-խմբ.) հնարավորություն է տալիս իրականացնել վերելքը դեպի երկինք»,- ասել է Վիկտյուկը և ավելացրել, որ իրենց նոր թատրոնում պետք է բեմադրվի միայն մեծ դրամադուրգիա:

Մոսկվացի ռեժիսորը նշել է, որ ժամանակին Ջոն Ֆորդը նույնիսկ ավելի հանճարեղ է համարվել, քան Շեքսպիրը: Իսկ ինքը հիմա բեմ է հանել նրա ամենամեծ պիեսը, որտեղ «մեզ հետ խոսում են քաոսը, տիեզերքը, և ոչ թե տրամաբանությունը: Պիես, սիրո մեջ սուրբ երեխաների մասին»:

Նա նաև նշել է, որ բեմադրության վրա աշխատելիս իրեն ներշնչել են մեծերի ստեղծագործությունները՝ նկարիչ Ալեքսանդր Էքստերը, ով հանդիսանում է Ար-դեկո ոճի հիմնադիրներից մեկը, ինչպես նաև դրամատուրգ Անտոնինա Արտոն և կոմպոզիտոր մինիմալիստ Ջոն Քեյջը:

Երաժշտության, գույնի և լուսային պարտիտուրայի միջոցով Վիկտյուկը ընդարձակել է թատերական միջավայրը, այն դարձրել է դինամիկ և զրնգուն:
    Դիտվել է 848 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ