Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներառել հնարավորինս առավելագույն թատերական ձևեր

03.29.2021

Մարտի 27֊ին, թատրոնի միջազգային օրը, Ռուսաստանի Պերմ քաղաքի առաջատար թատրոններից մեկը՝ «Թատրոն֊Թատրոնը» իր մեծ դահլիճում ներկայացրել է առաջին պլաստիկ բեմադրությունը՝ ըստ Եվգենի Զամյատինի «Մենք» անտիուտոպիայի։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am>֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։Բ
Ներկայացման գործողությունները ծավալվում են 32-րդ դարում։ Դա անհատի վրա կոշտ տոտալիտար վերահսկման մի ժամանակաշրջան է, որտեղ մարդկանց անուններն ու ազգանունները փոխված են թվերով և համարներով; Սացիալական ցնցումների ֆոնի վրա սկսվում և ծավալվում է գլխավոր հերոսի՝ D-503֊ի պատմությունը, որի համար աշխարհը փոխվում է այն բանից հետո, երբ սիրահարվում է։

Բեմադրության պարային լեզուն հեղինակները բնորոշում են որպես ժամանակակից և ֆիզիկական թատրոն։

«Այս ներկայացման մեջ կա և պլաստիկա, և խոսք, և ցուցադրման համար անհրաժեշտ բաղադրիչներ, և երաժշտություն, որը գրված է հատուկ այս բեմադրության համար»,֊ նշել են թատրոնի արտիստները։

Այս ներկայացման մեջ զբաղված են ոչ միայն «Թատրոն֊Թատրոնի» բալետի արտիստները, այլև 21 ոչ պրոֆեսիոնալներ, որոնց ընտրել են 171 ցանկացողներից։
Պերմի ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1927թ․֊ին, որպես աշխատավոր երիտասարդության թատրոն, իսկ հետո կոչվել է դրամատիկական։ 2007թ․֊ին այն վերանվանվել է «Թատրոն֊Թատրոնի»։ Այս անվանափոխման գլխավոր գաղափարն այն է, որ այստեղ ցանկանում են թատրոնի տարածքը վերածել ընդհանրապես ոլորտին նվհրված հատուկ բեմական միջավայրի, որն իր մեջ կներառի հնարավորինս առավելագույնս թատերական ձևեր։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 684 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ