Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պուտինը և ռուսաստանցի օլիգարխները հայտնվել են Լոնդոնի թատրոնում

08.21.2023


Լոնդոնի «The Crown՝s» թատրոնում մեծ հաջողություն է ունեցել դրամատուրգ Փիթեր Մորգանի «Հայրենասերները» վերնագրով պիեսի բեմադրությունը, որի տոմսերը սպառվել էին ցուցադրությունւնից դեռ 12 շաբաթ առաջ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « deadline.com»֊ին։

Մորգանի պիեսն անդրադառնում է ռուսական օլիգարխիայի կյանքին և Պուտինի իշխանության գալուն։ Բեմադրության պրոդյուսեր Սոնյա Ֆրիդմանը նշել է, որ «պիեսը անհավանականորեն այժմեական է և հրատապ», դրա հետ մեկտեղ, սակայն, նա ընդգծել է, որ Մորգանը իր ստեղծագործության մեծ մասը գրել է դեռևս ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժելուց շատ ավելի առաջ։

Բեմադրության ռեժիսոր Ռուփերթ Գուլդը նույնպես նշել է, որ ինքը Մորգանի հետ «Հայրենասերների» գաղափարը սկսել է քննարկել մի քանի տարի առաջ, մինչև դերասանների խմբի հետ սեմինար անցկացնելը։ Նա նաև ասել է, որ իրենք «պարզապես չգիտեին, թե արդյո՞ք մարդիկ կհետաքրքրվեն» իրենց առաջարկած թեմայով։
Բեմադրության առանցքային հերոսներից մեկը ռուս օլիգարխ Ռոման Բերեզովսկին է, որն ի սկզբանե բարեկամություն էր անում Պուտինի հետ և նույնիսկ քիչ դերակատարություն չի ունեցել նրան իշխանության գագաթին հասցնելու գթործում։ Բայց շատ չանցած նա ստիպված է եղել հեռանալ Ռուսաստանից Մեծ Բրիտանիա՝ զգուշանալով իր կյանքի անվտանգության համար։

«Հայրենասերների» լոնդոնյան բեմադրությունը որոշ մասնագիտական գնահատականներով «եզակի, հզոր և նշանակալից քաղաքական պիես» է, որը լույս է սփռում Ռուսաստանի ոչ վաղ անցյալի քաղաքական պատմության վրա։

Ասենք, որ այս պիեսը Նյու֊Յորքի Բրոդվեյում ներկայացնելու հարցը դարձել է շատ գործնական և առարկայական խոսակցությունների նյութ։ Նույնիսկ կան տեղեկություններ այն մասին, որ թեման հետաքրքրել է անգամ «Netflix» սթրիմինգային կինոընկերությանը և արդեն խոսք է գնում «Հայրենասերների» հիմքի վրա սերիալ նկարահանելու մասին; Ընդ որում, պիեսի հեղինակը չի բացառել սերիալի նկարահանումը Ռուսաստանում իրականացնելու հավանականությունը՝ նաև ռուսաստանցի դերասանների մասնակցությամբ։

Ի դեպ, Մորգանն այսօր մասնակցում է հոլլիվուդյան սցենարիստների և արտիստների համընդհանուր գործադուլին, սակայն նրա «Հայրենասերները» պիեսը որևէ առնչություն չունի այս բողոքի ակցիայի հետ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 199 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ