Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ժամանակակից պիեսի դպրոցը» կենցաղի և հոգևորի արանքում

04.15.2022


Մոսկվայի «ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում գեղարվեստական ղեկավար Իոսիֆ Ռայխելգաուզը պատրաստում է «մեկ գործողությամբ հրաշք», որը ստացել է «Հրեշտակները դուրս են գնացել ծխելու» վերնագիրը։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Ըստ բեմադրության սյուժեի, մի սովորական ռուսական գյուղի տան մեջ, որը գտնվում է եկեղեցու մոտ, հայտնաբերում են 18֊րդ դարի մի հրաշագործ սրբապատկեր։

Տանտերը այս գտածոյի համար այնքան էլ ուրախ չէ, որովհետև կարծում է, որ դրա պատճառով իր բնակարանը կվերածվի ուխտագնացության վայրի։ Հակառակ այդ տանտիրոջ, գտածոյի համար շատ ուրախ է եկեղեցու հոգևոր սպասավորը, որը դրա մեջ տեսնում է իր հոգևոր տաճարի կարգավիճակը բարձրացնելու հնարավորություն։

Կենցաղայինի և հոգևորի այս բախման տիրույթում հերոսները պետք է կարողանան որոշել արդյոք հավատու՞մ են հրաշքներին, թե՞ պետք է շարունակեն իրենց նախկին սովորական կյանքը։

Ասենք, որ ներկայացման մեջ, հիմնական կերպարներից բացի,Ռայխելգաուզն առանձին տեղ է հատկացրել նաև տղամարդկանց հոգևոր երգչախմբի կատարումներին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 549 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ