Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ստալինի հուղարկավորությունը» կփակի տարին

12.22.2016

Մոսկվայի «Գոգոլ-կենտրոնը» տարին կփակի «Ստալինի հուղարկավորությունը» վավերագրական ներկայացմամբ: Այն ավելի շատ հանդիսանում է ակցիա, քան թե ներկայացում, ասել է այդ աշխատանքի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Բեմադրությունը «Գոգոլ-կենտրոն»-ում կցուցադրվի միայն այսօր:

Այս երեկո թատրոնում կհավաքվեն տարբեր սերունդներ ներկայացնող դերասաններ, ռեժիսորներ, երաժիշտներ, գրողներ:

«Այսօր մենք չենք կարող ձևացնել, որ ոչինչ տեղի չի ունենում, չլսել նրանց, ով ասում է, որ Ստալինի օրոք ամեն ինչ լավ էր, չարձագանքել այն բանին, որ այսօր բռնակալի հուշարձաններն են բացում: Վստահ եմ, որ եթե սպանում են մարդկանց, ուրեմն, դա հանցագործ ռեժիմ է և այն պետք է դատապարտվի: Ահա այդ մասին էլ մենք որոշել ենք արտահայտվել»,- ասել է ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը:

Նրա խոսքերով, ներկայացումից առաջ նախասրահում հանդիսատեսները կկարողանան ծանոթանալ ցուցահանդեսին, որտեղ ցուցադրված են ԳՈՒԼԱԳ-ում գնդակահարված մարդկանց լուսանկարներ: Այդ ցուցահանդեսի բացմանը օժանդակել է ԳՈՒԼԱԳ-ի թանգարանը և թատրոնի այս նախագծին կամավոր միացած 60 քաղաքացիներ:

Լուսանկարներից հանդիսատես-այցելուներին են նայում տարբեր մասնագիտություն ունեցած մարդիկ՝ գիտությունների դոկտորներ, թարգմանիչներ, բանվորներ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսորներ...

«Երբ նայում ես այս դեմքերին, հասկանում ես, որ սպանել են լավագույներին: Թող որ սա երբեք չկրկնվի»,- ասել է Սերեբրեննիկովը:

Ավելացնենք, որ տոմսերի վաճառքից առաջացած հասույթը կփոխանցվի «Քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիմնադրամին»
    Դիտվել է 870 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ