Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սեռական հեղափոխության դարաշրջանի արդյունքների յուրահատուկ հաստատումը

10.25.2013


Վաղը` հոկտեմբերի 26-ին, Կ. Ստանիսլավսկու 150-ամյակին նվիրված տարվա ավարտին Մոսկվայում կբացվի «Ստանիսլավսկու թատերաշրջան» 9-րդ Միջազգային թատերական փառատոնը: Այս անգամ թատերական բեմահարթակների վրա սպասվում են հանդիպումներ միայն եվրոպական թատրոնի աստղերի հետ, հաղորդում է «teatral-online.r»-ն:

Փառատոնը կբացվի «Արանխուեսի երջանիկ օրերը» ներկայացմամբ, որի բեմադրիչին` Լյուկ Բոնդիին հաճախ անվանում են «եվրոպական բեմի գլխավոր հրաշագործ» :

Իր կարիերայի արշալույսին Բոնդին Փարիզում սովորել է մնջախաղի հայտնի վարպետ Ժակ Լեկոկի մոտ: Թերևս այդ իսկ պատճառով նրա ներկայացումների պլաստիկական մասն անսովոր տպավորիչ և ուժեղ է, իսկ «Արանխուեսի երջանիկ օրերը»-ի հերոսները կարծես պատրաստ են կատարել ամենաիրական թռիչքներ:

Լյուկ Բոնդին ժամանակին աշխատել է Համբուրգի «Թալիյա» թատրոնում, եղել է Բեռլինի նշանավոր «Շաբյունե» թատրոնի ռեժիսորը, Վիենայի փառատոնի տնօրենը: Այսօր նա Փարիզի «Օդեոն» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:

Ի դեպ, Բոնդին հայտնի է ոչ միայն որպես թատերական ռեժիսոր, այլ նաև որպես դերասան, սցենարիստ, արձակագիր, լիբրետիստ: Նա նաև կինոբեմադրությունների հեղինակ է:

«Արանխուեսի երջանիկ օրերը» պիեսի հեղինակը ավստրիացի հայտնի սցենարիստ և դրամատուրգ Պետեր Հանդկեն է: Նրա այս ստեղծագործության բնօրինակ լեզուն ֆրանսերենն է, սակայն Բոնդին նրան համոզել է ստեղծագործության լեզուն փոխադրել գերմաներենի: Ռեժիսորի համար սկզբունքորեն կարևոր է, ոչ միայն ներկայացումների բեմադրական, այլև լեզվական ոճը:

«Արանխուեսի երջանիկ օրերը» բանաստեղծական տեքստ է` գրված իմպրեսիոնիստական եղանակներով: Այնտեղ ներկայացվում են սիրո թեմաներ: Արժե նշել, որ Հանդկեն հանդիսանում է Վիմ Վենդերսի «Բեռլինի երկինքը» հայտնի ֆիլմի սցենարիստը: Դա խաղ-երկխոսություն է, որտեղ օգտագործվել են թատերական ու գրական ակնարկներ:

Վերջին անգամ Լյուկ Բոնդիի ներկայացումները հնարավոր է եղել դիտել 12 տարի առաջ: 2001թ.-ին նրա նշանավոր «Ճայը» մեծ հաջողությամբ փակեց Համաշխարհային թաթերական օլիմպիադան: Իսկ «Արանխուեսի երջանիկ օրերը» ներկայացումը դարձավ սեռական հեղափոխության դարաշրջանի արդյունքների յուրահատուկ հաստատումը: Վիենայի քաղաքային թատրոնի դերասաններ Դորթե Լիսսևսկին և Յենս Հարզերը խաղում են ցանկությունների, հրաժարումների, ֆլիրտի, մի խոսքով սայթաքուն և դատարկող սիրո վայրիվերումների մի վտանգավոր պատմություն: Մթնոլորտն ուղեկցող երաժշտական ֆոնը ձևավորված է հետպատերազմյան ժամանակների շլյագերներից, ջազային կոմպոզիցիաներից, անցած դարի կեսերի ֆրանսիական շանսոնից:
    Դիտվել է 1078 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ