Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դիտարկել են երկրորդ պլանի դերակատարումների բազմաթիվ հաջողված դեպքեր

07.20.2018

Նախօրեին՝ հուլիսի 19֊ին, որոշվել է, որ անցած թատերաշրջանում բեմականացված 50 բեմադրություններից Սանկտ֊Պետերբուրգի թատերական գլխավոր մրցանակի՝ «Ոսկե սոֆիտի» համար կպայքարեն 8֊ը։ Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Ընտրած աշխատանքների մեջ տեղ են գտել համաշխարհային դրամատուրգիայի տարբեր ժամանակաշրջանների դասական և ավանգարդային ընթերցումներ։

Ավանդույթի համաձայն մրցանակները կտրվեն դրամայի, բալետի, օպերայի, օպերետի և մյուզիքլի, տիկնիկային թատրոնի ոլորտներում; Նկատի ունենալով, որ անցած թատերաշրջանում փորձագետները դիտարկել են երկրորդ պլանի դերակատարումների բազմաթիվ հաջողված դեպքեր, այս մրցանակաբաշխության ընթացքում առաջին անգամ, կնոջ և տղամարդու կերտած կերպարի համար, կշնորհվի նաև այդպիսի անվանակարգով մրցանակ։

Երկու մրցանակակիրները արդեն հայտնի են; «Սանկտ֊Պետերբուրգի թատերական արվեստի զարգացման մեջ յուրահատուկ ներդրում կատարելու համար» արդեն մրցանակի են արժանացել արտիստներ Իրինա Սոկոլովան և Նիկոլայ Իվանովը։

Իսկ ընդհանրապես, «Ոսկե սոֆիտների» շնորհման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 29֊ին։ Դա կլինի Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի այս թատերական մրցանակաբաշխության 29֊րդ արարողությունը։
    Դիտվել է 781 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ