Դորիան Գրեյի ևս մեկ տարբերակ կբարձրացվի էկրան04.26.2024
Քեյթ Բլանշեթի «Dirty Films» ընկերությունը ձեռք է բերել իրավունք էկրանավորելու Սիդնեյում ըստ Օսկատ Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանակսրը» վեպի թատերական բեմադրությունը էկրանավորելու իրավունքը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «deadline.com»֊ին:
Այս բեմադրության մեջ գլխավոր կերպարներից մեկին մարմնավորած դերասանուհի Սառա Սնուքը արժանացել է ոչ միայն հանդիսատեսների ու մամուլի հիացական արձագանքներին, այլև «Կնոջ լավագույն դերակատարման համար» անվանակարգում արժանացել է «Օլիվիեի» անվան մրցանակի։
Այժմ « Dirty Films» ընկերության ներկայացուցիչ Էնդրյու Էմփթոնը համագործակցում է բեմադրությունն իրականացնողների հետ, որպեսզի տեխնիկական լուծումներ տան նկարահանվելիք սերիալում հանդես եկող և դրանում 26 կերպար մարմնավորող մի կնոջ մասին պատմությանը։ Այս դերն առաջինը կատարել է դերասանուհի Էրին Ջին Նորվիլը և այն ցուցադրել գրեթե ողջ Ավստրալիայում՝ հյուրախաղային ելույթներով։
«Օսկարի․ մրցանակակիր Քեյթ Բլանշեթը այս բեմադրությունը տեսել է ընթացիկ տարվա սկզբին, Լոնդոնում կայացած պրեմիերային ցուցադրության ժամանակ։
Հիշեցնենք, որ անգլիացի դասականի հայտնի վեպը պատմում է ինքնասիրահարված մի մարդու մասին, որը հաճույքների և հավերժ երիտասարդ մնալու համար պատրաստ է վաճառել իր հոգին։
Ֆիլմը պատրաստ կլինի 2025թ․֊ի սկզբներին։