Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գլասթոնբերիի ռոք փառատոնի երկու գլխավոր թեմաները

06.28.2022


Գլասթոնբերիի լեգենդար ռոք փառատոնի գլխավոր թեմաներն են րոնավիրուսի պատճառով երեքամյա հարկադրված դադարից հետո Բրիտանիայում նախօրեին մեկնարկել է Գլասթոնբերիի լեգենդար ռոք փառատոնը։ Այդ մասին «euronews.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Անգլիայի հարավում, Սոմերսեթ կոմսությունում գտնվող այդ քաղաքում կայացող միջոցառումը, իր սկզբունքներին հավատարիմ ձևաչափով բարձրացնում է թե քաղաքական և թե բնապահպանակն հիմնախնդիրներ։

Փառատոնի հսկայական տարածքում տեղադրվել են մոտ երեք հազար առանց ջրի զուգարաններ։ Կա նաև կավից պատրաստված մի քանդակ, որը կոչված է ցուցադրել ջրի պահանջարկված լինելը։

«Սա հումորով արտահայտվելու զվարճալի եղանակ է, սակայն մենք միաժամանակ ցանկանում ենք բարձրաձայնել լուրջ ուղերձ։ Փառատոնի ողջ ընթացքում քանդակը պետք է չորանա և ճաքճքի, եթե շոգ լինի, կամ էլ հալվի, եթե անձրև տեղա։ Նման բան արդեն տեղի է ունենում միլիոնավոր մարդկանց հետ՝ ամբողջ աշխարհում, որոնց զուգարանները վնասվել են կլիմայի փոփոխության, ջրհեղեղների կամ երաշտի պատճառով։ Բոլոր այդ մարդիկ կորցնում են կենսականորեն կարևոր պահանջմունքները բավարարող միջոցների մատչելիությունը․,֊ հայտարարել է ,WaterAid» կազմակերպության հանրության հետ կապերի պատասխանատու Ջեմայմա Յանգը։

Փառատոնին մասնակցում է նաև շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով առաջամարտիկ, շվեդ Գրեթե Թունբերգը, որի կրակոտ ելույթը ուղղակի ցնցել է Գլասթոնբերիում հավաքված հազարավոր արդկանց։

«Մենք մոտենում ենք անդունդին։ Ես համառորեն խնդրում եմ բոլորին, որոնք դեռ չեն կորցրել սթափ մտածողությունը, պնդել սեփական դիրքորոշումը։ Չթույլատրեք նրանց, որպեսզի մեզ քարշ տան ևս մեկ մատնաչափ խորխորատի եզրին մոտ։ Հատկապես հենց այժմ մենք պետք է հաստատակամ լինենք մեր պնդումներում․,֊ հայտարարել է Գրեթե Թունբերգը։

Գլասթոնբերիի փառատոնի գլխավոր թեմաներից է եղել նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի թեման։ Փառատոնի բացման մասնակիցների առջև տեսակապով հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա խոսել է իր ազատությունը և անկախությունը պաշտպանող Ուկրաինայի մասին։ Իսկ տասնյակ հազարավոր ռոքի սիրահարների առջև առկա ելույթի հնարավորություն է ընձեռվել ուկրաինական «Kalusch Orchestra» համույթին, որը այս տարի ճանաչվեց «Եվրատեսիլ 2022»֊ի հաղթող և նվաճեց այդ հեղինակավոր մրցույթի հաջորդ միջոցառումը Ուկրաինայում կազմակերպելու իրավունքը։

Հենց այս երկու թեմաները՝ Ուկրաինան և Մոլորակի կլիմայական պայմաններն էլ Գլասթոնբերիի լեգենդար ռոք փառատոնի գլխավոր թեմաներն են։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 577 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ