Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գինեսի ռեկորդակիր գրողը չի ցանկանում, որ իր գրքերն էկրանավորվեն

10.07.2021

Բրազիլացի հայտնի գրող Պաուլո Կոելոն բացատրել է, թե ինչու չի համաձայնում որպեսզի իր ստեղծագործությունները էկրանավորվեն։ Նա կարծում է, որ ընթերցողն ինքը պետք է պատկերացնի և իր գլխում բեմադրի ըներցվող գրքի սյուժեն։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Այն ժամանակ, երբ նկարազարդումները օգտակար են և շատ կարևոր, ես կարծում եմ, որ էկրանավորումները շատ վնասակար են։ Անկեղծ ասած, դա ինձ դուր չի գալիս։ Այդ պատճառով ես գիտակցաբար կայացրել եմ որոշում չվաճառել իմ գրքերն էկրանավորելու իրավունքները։Ես ցանկանում եմ, որպեսզի այդ «ֆիլմը», այդ նկարը ի հայտ գա հենց ընթերցողի գլխում։ Այսինքն, դու ռեժիսոր ես ինքդ քեզ համար, դու ինքդ պատկերացնում ես այդ իրավիճակը, այդ սյուժեն, այդ սցենարը, այդ կերպարները և դու ինքդ ես այդ ամենը նկարում»,֊ հայտարարել է Կոելոն։

Գրողը նաև հայտարարել է, որ ինքը միշտ առաջնորդվում է երեք կանոններով, որոնք երբեք չի խախտում և համարում է իր համար վարքականոն․ «1. Այն ամենը, ինչ ես սկսում եմ, պետք է ավարտեմ։ 2. Ես կյանքը չեմ բարդացնում, աշխատում եմ պարզ լինել, թեև դա այնքան էլ դյուրին չէ, բայց ես աշխատում եմ ինձ համար պրոբլեմներ չստեղծել։ 3․ Ես ապրում եմ, որպեսզի աշխատեմ։ Ես գրքերս չեմ գրում փողի համար, իրոք։ Եթե ես այդպես անեի, ապա կխնդրեի դրանք այրել»,֊ նշել է Կոելոն։

Ասենք, որ Պաուլո Կոելոյի գրքերի ընդհանուր տպաքանակը գերազանցում է 320 միլիոն օրինակը։ Նրա գործերը հրատարակվել են 170 երկրներում։ Առավել հայտնի ստեղծագործությունը «Ալքիմիկոս» վեպն է, որը թարգմանվել է 88 լեզուներով, 85 մլն ընդհանուր տպաքանակով։ Այս ցուցանիշը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 535 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ