Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստեղծվել է վավերագրական ֆիլմ՝ համացանցի սիրողական տեսագրություններով

11.14.2023


Ֆրանսիայի մայրաքաղաքի ընթացիկ տարվա աշնանային մշակութային իրադարձություններից մեկը դարձել է «Արթդոքֆեսթի արձագանքը» վերտառությամբ փառատոնը, որի ընթացքում հանդիսատեսին է ներկայացվել Էնջի Վինչիտո կեղծանվամբ ռեժիսորի « Մանիֆեստ» վավերագրական կինոնկարը, որն անդրադառնում է ռուսաստանցի դպրոցականների առօրյա կյանքին։ Ֆիլմը հեղինակը պատրաստել է այն տեսագրությունների հիման վրա, որոնք ռուսաստանցի երեխաները նկարահանել են մոբիլ հեռախոսներով և տեղադրել սոցիալական ցանցերում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « rfi.fr»֊ին։

Այդ տեսագրություններում առաջին պլանում բռնությունն է, վախը և անհասկացողությունը։

«Մանիֆեստը» սկսվում է սովորական երեխաների առավոտով։ Զարթուցիչի զանգից հետո նրանք մաքրում են ատամները, պատրաստվում են գնալ դպրոց և այդ ամենը տեսագրում են սմարթֆոնով։ Մի քանի րոպե անց հանգիստ կադրերին խառնվում են ազդանշանների ձայներ, աշակերտներին ծեծող ուսուցիչներ և Կազանի դպրոցներից մեկում հրաձգության տեսարաններ։

Որոշ տեսագրություններ, որոնք ֆիլմի հեղինակները հայտնաբերել են բաց հասանելիության տիրույթում, ունեցել են մի քանի հարյուր դիտումներ, մյուսները՝ հարյուրհազարավոր։ Էկրանին մեկ ժամից ավելի խտացված սարսափ է, որոնք մանրակրկիտ հավաքվել են համացանցից։

Դա ռուսաստանյան մանկության սուբյեկտիվ պատուհանն է։

Ֆիլմի ռեժիսորի ասելով «հերոսների ժամանակը, ինչ էլ, որ մենք ասելու լինենք մարդու մասին, որպես անհատականության, անցել է, առավել ևս Ռուսաստանում։ Կա զանգված»։

Էնջի Վինչիտոն կարծում է, որ զանգվածի մեջ ամեն մեկից հարցազրույց վերցնելն անհնար է։ «Կա համացանցի տարածությունը, որը դա կարող է քեզ առաջարկել»,֊ ասում է նա և բացատրում, որ համացանցը ենթադրում է երկարատև որոնում, որը անհրաժեշտ է իրականացնել հսկայական ժամանակամիջոցում, ամիսների ընթացքում ամենօրյա ներբեռնման ու դիտումների միջոցով։

«Միայն այդ դեպքում դու կարող ես տեսնել, թե ո՞ր կողմից է քամին փչում»,֊ նշում է նա։

«Մանիֆեստի» հեղինակն այն կարծիքին է, որ Ռուսաստանում այսօր վավերագրական ֆիմ նկարահանելն անհնար է։

«Դեռ ավելին,֊ նշել է նա,֊ անհնար է արդեն վաղուցվանից։ Այդ պատճառով էլ որոշվեց դիմել այսպիսի ձևաչափի»։

Նա նաև նշել է, որ անհայտ է, թե ի՞նչ կլինի հետո։ «Կարծես թե youtube-ն էլ է փակվում և այնտեղ ավելի ու ավելի քիչ նյութեր են տեղադրվում։

Բայց ռեժիսորը կարծում է, որ այսպիսի ժամանակները նոր ձևաչափեր ու լեզու են առաջ բերում ։ Թե ինչպիսի՞ն է դա լինելու, դժվարանում է ասել, սակայն ընդգծում է, որ այն կբարձրաձայնի։

«Ձայնը միշտ կլինի։ Դրա վրա է հենված արվեստը։ Արվեստը մնում է տարիների մեջ, իսկ քարոզչությունը, նորությունները այսրոպեական են։ Դա անհետանում է»,֊ ասել է Էնջի Վինչիտո կեղծանունով ռեժիսորը, որը համացանցային սիրողական տեսագրություններով ստեղծել է «Մանիֆեստ․ վավերագրական ֆիլմը։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 100 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ