Յուրաքանչյուր մարտահրավեր ավելի է բարձրացնում ազգի գիտակցությունը02.08.2024
Այսօր, փետրվարի 8֊ին Ուկրաինայի մայրաքաղաքի «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցում նկարչուհի Մարիա Պոլիշչուկը «Կին; Ուկրաինա։ Հաղթանակ» խորագրի ներքո կներկայացնի իր ստեղծագործությունները։ Այդ մասին «afisha.bigmir.net»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Պոլիշչուկն իր կտավներում բացահայտում է պատերազմի նկատմամբ իր վերաբերմունքը և հավատը հաղթանակի նկատմամբ։
Ցուցադրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասի՝ 1․Կին, 2.Ուկրաինա, 3․ Հաղթանակ։
ԿԻՆ ֊ Կնոջ հայացք պատերազմի վրա։ Այն իր մեջ ներբեռնում է սարսափ, անպաշտպանություն, միայնություն։ Ցուցահանդեսի այցելուն Պոլիշչուկի կտավներում գտնում է նաև դիմադրության ուժ, ազատասիրություն և անխորտակություն։ Դա մի էակ է, որը լուսաշխարհ է բերում որդիներ, որոնք կյանքի գնով պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը։
ՈՒԿՐԱԻՆԱ ֊ Երկիր, որը շատերն են փորձել նվաճել և ոչնչացնել։ Պատմության տարբեր փուլերում Ուկրաինան ստիպված է եղել ապացուցելու իրեն և իր ժողովրդին պաշտպանելու և գոյության իրավունքը։ Ըստ նկարչուհու, Ուկրաինան իր մեջ ունի դարերով սեփական անկախությունը պաշտպանող կնոջ կամային զորեղ էներգիա։
ՀԱՂԹԱՆԱԿ ֊ Պատերազմը ջլատում, կոտրում, այրում և սպանում է լավագույններին, սակայն յուրաքանչյուր մարտահրավեր ավելի է համախմբում, միավորում և նոր մակարդակի բարձրացնում ազգի գիտակցությունը։
Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 10֊ը։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։