Արևմտյան շատ գրողներ հրաժարվում են Ռուսաստանի հետ գրքի բիզնես անել 06.12.2023
Այս տարի բրիտանացի գրողներին առաջարկում են ավելի բարձր հոնորարներ Ռուսաստանում նրանց գրքերը հրատարակելու իրավունքի համար։ Այդ մասին « theguardian.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «kommersant.ru»֊ին։
Խոսքը հիմնականում այն ժանրերին է վերաբերվում ինչպիսիք են քրեական և սիրային վեպերը, ինչպես նաև՝ ֆենտեզին։
Գրական գործակալների ասելով, Ռուսաստանից ստացվող առաջարկությունները որպես օրինաչափություն, մի քանի հազար ֆունթով ավելի են և հաճախ հասնում են մինչև 5000 ֆունթ սթեռլինգի։
Մի կին գրող, որի անունը չի հրապարակվում, հայտարարել է, որ օրերս մերժել է մի քանի հազար ֆունթով իրավունքներ տալու մի առաջարկություն՝ վերջերս հրատարակված իր գրքի համար, թեև այդ առաջարկվող գումարը սովորականից զգալիորեն ավելի էր։ «Ես ինձ երեսպաշտ կզգայի, եթե համաձայնվեի»,֊ ասել է մասսայական հետաքրքրություն առաջացնող պատմական վեպերի այդ հեղինակը։
«Այն, որ ռուսական հրատարակչությունները կատարում են այդպիսի էական առաջարկություններ, որոշ հեղինակներ դժվարանում են մերժել։ Սա ցույց է տալիս նաև, թե որքան հուսահատորեն է ռուսական գրքի առևտուրը փորձում ստանալ արևմտյան գրքերը», ֊ ասել է այդ նույն հեղինակը։ նա նաև նշել է, որ շատ գործակալներ պարզապես կանոն են դարձրել Ռուսաստանի հետ բիզնես չանելը։
Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո, որոշ հայտնի գրողներ, որոնց թվում Նիլ Գեյմանը և Սթիվեն Քինգը, հայտարարել են, որ հակամարտության ժամանակ չեն համաձայնվի իրենց որևէ գործը Ռուսաստանում հրատարակելու առաջարկությանը, իսկ Ջոան Ռոուլինգը ետ է վերցրել Հարրի Փոթերի մասին գրքի առցանց իրավունքները ռուսաստանյան երկու խոշորագույն էլեկտրոնային գրադարաններից։ Սակայն կան նաև գրողներ, որոնք այն կարծիքին են, որ պետք է ռուսաստանցի ընթերցողների համար մասնավոր կարգով արտասահմանյան գրականությունը մատչելի լինի։
Այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ֊ում արևմտյան գրականության տպաքանակը ընդհանուր առմամբ կազմել է 69 մլն օրինակ։ Դա 23 տոկոսով զիջում է 2022թ․֊ի առաջին եռամսյակի ցուցանխշներին, որը կազմել էր 90 մլն օրինակ։