Ամստերդամի էրմիտաժը խզել է կապերը Պետերբուրգի էրմիտաժի հետ06.27.2023
«Էրմիտաժ Ամստերդամը», որը նախկինում համագործակցում էր Սանկտ֊Պետերբուրգի հայտնի Էրմիտաժի հետ, փոխել է անվանումը և խզել կապերը Ռուսաստանի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « ru.euronews.com․֊ին;
Թանգարանն այսուհետ կկոչվի «H`ArtMuseum»; Նիդերլանդների մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս մշակութային հաստատությունը բացվել է 2009թ․֊ին՝ որպես պետերբուրգյան հայտնի թանգարանի մասնաճյուղ։ Այն ծառայել է որպես ցուցադրական հարթակ սանկտ֊պետերբուրգյան թանգարանի հավաքածոների համար։
Սակայն Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսված պատերազմի պատճառով «Էրմիտաժ Ամստերդամը» դադարեցրել է գործնական կապերը ռուսաստանցի գործընկերների հետ և փակել ռուսական ավանգարդի գլուխգործոցների ցուցահանդեսը։