Ստեղծագործողները և արհեստական բանականությունը, որը կնվազեցնի ծախսերը04.01.2024
Ամերիկյան «DreamWorks» ստուդիայի հիմնադիր Ջեֆրի Կատցենբերգը ( ընկերությունն, օրինակ արտադրել է հայտնի «Shrek» անիմացիոն ֆիլմը) վստահ է, որ գեներատիվ արհեստական բանականությունը 90%-ով կնվազեցնի մուլտֆիլմերի արտադրության ծախսերը։ Այդ մասին « novayagazeta.eu»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Իսկ «Bain & Company» ընկերության խորհրդատուների գնահատմամբ, , ցածր բյուջետային նախագծերում արհեստական բանականության գործիքակազմով հնարավոր կլինի ծախսերը նվազեցնել 10%-ով, օրինակ՝ ավտոմատացնելով գույների հավասարեցումը և տեղայնացումը:
Այնուամենայնիվ, թանկարժեք ֆիլմերի դեպքում խնայողությունները կկազմեն տասնյակ միլիոնավոր դոլարներ։
Նման հեռանկարները դուր չեն գալիս ստեղծագործական ոլորտի աշխատողներին, որոնք մինչ այժմ ղեկավարում էին արտադրությունը։
«Չարլիի հրեշտակները» կինոնկարի ամերիկացի բեմադրիչ Մաքջին, UNESCO-ի հրավիրած կոնֆերանսում ասել է, որ «կինոարդյունաբերության մեջ զբաղված հարյուր հազարավոր մարդիկ, այդ թվում՝ դերասաններ, սցենարիստներ և վիզուալ էֆեկտների արտիստներ, առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում կարող են փոխարինվել արհեստական բանականությամբ»:
Հիշեցնենք, որ արհեստական բանականության գործունեության կարգավորումը արդյունաբերության մեջ հոլիվուդյան գրողների և դերասանների գործադուլների նպատակներից մեկն էր, որը 2023 թվականին մի քանի ամսով կաթվածահարեց ամերիկյան կինոարդյունաբերությունը։
Ի վերջո, այդ գործադուլի արդյունքում արհմիությունները զգալի զիջումների հասան։ Օրինակ, այսուհետ պրոդյուսերները պետք է թույլտվություն խնդրեն արտիստներից նրանց թվային տարբերակները օգտագործելու համար և վճարեն դրա դիմաց:
Նույնիսկ գեներատիվ արհեստական բանականության միջոցով վիրտուալ կերպարներ ստեղծելն այլևս այնքան էլ հեշտ չի լինի. Քանի որ դրա համար անհրաժեշտ կլինի ձեռք բերել կինոգործիչների միության անդամների համաձայնությունը, որոնց արտաքին տեսքն օգտագործվել է նեյրոնային ցանցի ծրագրում:
Բացի այդ, արհեստական բանականությունը չպետք է համարվի սցենարիստ, և ստուդիաները չեն կարող ստիպել սցենարիստներին օգտագործել գեներացնող գործիքներ: Սցենարիստներն, իրենց հերթին, կարող են աշխատանքում օգտագործել նեյրոնային ցանցեր, սակայն պետք է այդ մասին տեղեկացնեն ստուդիաներին։
Բայց և այնպես, մասնագետների կարծիքով, արհմիության բանակցողների տպավորիչ ձեռքբերումները, ամենայն հավանականությամբ, չեն կանգնեցնի արհեստական բանականության հաղթական երթը, այլ միայն կկարողանան դրա դոմինանտ լինելու ժամանակաշրջանի գալուստը որոշ չափով դանդաղեցնել։