Լուսանկարիչ֊երաժշտին սպառնում է ցմահ ազատազրկում12.05.2023
Մոսկվայի Լիֆերտովոյի շրջանային դատարանի որոշմամբ կալանավորվել է Պերմ քաղաքում հայտնի լուսանկարիչ Գրիգորի Սկվորցովը։ Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Այդ մասին տեղեկացնում է «svoboda.org»֊ը։
Թե ի՞նչն է լուսանկարչի ձերբակալության պատճառը, չի պարզաբանվում։
Հայտնի է, որ Սկվորցովը շատ տարիներ զբաղվել է ճարտարապետական կառույցներ և արդյունաբերական օբյեկտներ լուսանկարելով։
Բացի այդ, նա զբաղվել է երաժշտությամբ։ Նա ղեկավարում է «Jagath» անունով երաժշտական խումբը։ «Ռուսական հեռուստաալիքներից մեկում նշել են, որ այդ խումբը հանդես է եկել Պերմի այնպիսի վայրերում, ինչպիսիք են հանքերը, լքյալ շինարարական կիսակառույցները և գործարանային արտադրամասերը։
Համաձայն ՌԴ֊ում պետական դավաճանության մասին գործող օրենսդրության, Սկվորցովին սպառնում է պատիժ՝ ընդհուպ մինչև ցմահ բանտարկություն։